Ինչո՞ւ են «ազատել» հոսպիտալի պետին. կեղտոտ հերյուրանք

Լրատվամիջոցները այսօր` ապրիլի 10-ին, հրապարակեցին տեղեկություն, ըստ որի Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է Զինվորական կլինիկայի պետի պաշտոնից: Ըստ դեռևս չհաստատված տեղեկությունների` վերջինիս ազատումը պայմանավորված է եղել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ: Բանն այն է, որ նույն տեղեկությունների համաձայն` Արամ Ասատուրյանից պահանջվել է կոնկրետ թվով ձայն ապահովել, սակայն նրան չի հաջողվել: […]