02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոշոր ավտովթար Դիլիջանի թունելի մոտ. տասնյակ վիրավորներ

Դիլիջանի թունելի հարեւանությամբ նախօրեին՝ ապրիլի 10-ին, տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով վիրավորների թիվը հասել է 13-ի: Ոստիկանության փոխանցմամբ, ապրիլի 10-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Դեյվու կոռանդո» եւ «Ֆոլքսվագեն կռաֆտեռ» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «Դեյվու կոռանդո»-ի վարորդը, 2 ուղեւորը, «Ֆոլքսվագեն կռաֆտեռ»-ի 10 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Shamshyan.com-ի փոխանցմամբ, […]

Ծառուկյանին թույլ չտվեցին

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ապրիլի 2-ին կայացած ընտրությունները հիմնական կողմնորոշիչ դեր խաղացին, որ այսօր 3 կուսակցություն է մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՀՅԴ-ի չմասնակցելն, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ նրանց ձայների 20 տոկոսն է գտնվում Երևանում, 80 տոկոսը մարզերում է: ԲՀԿ-ն ևս Երևանում, համեմատած մարզերի հետ, […]

Ավագ երեքշաբթի

Ավագ երեքշաբթի հիշատակն է Տասը կույսերի:  Ավետարանի Տասը կույսերի առակը (Մատթ. 25:1-13) ներկայացնում է հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությունը, որի հինական խորհուրդը Տիրոջ Գալստյանը պատրաստ լինելն է։ Իսկ պատրաստ լինելու գլխավոր պայմանն իմաստությունն է։ Իսկ այդ իմաստությունը մեզ սովորեցնում է՝ ա. Կան բաներ, որ հնարավոր չէ վերջին պահին անել։ Հնարավոր չէ պատրաստվել քննությանը, […]

Սերժ Սարգսյանը՝ Դավիթաշենում տեղի ունեցած ապօրինի ծառահատման մասին

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքին: «Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն»,-նշել է խոսնակը: Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ապրիլի 9-ի գիշերը, Դավթաշենում Աղաբաբյան փողոցում՝ […]

Ուշագրավ մարգարեություն

Վերջին ժամանակներում համաշխարհային անցուդարձում նորից թեժանում է գերտերությունների մրցակցությունը: Մերձավոր Արևելքը վերստին դառնում է պատերազմների թատերաբեմ: Հայաստանն այնքան էլ հեռու չէ այս տարածաշրջանից, և ՀՀ իշխանությունները պետք է պատրաստ լինեն բոլոր աննախադեպ մարտահրավերներին և իրադարձությունների զարգացումներին: Մի քանի տարի առաջ գուցե ոչ ոքի մտքով չանցներ, որ Ռուսաստանը Սիրիայում սկսելու է ռազմական հաղթարշավ, սակայն այսօր դա […]

«Անդուր խաղեր»

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը կարծում է՝  ապրիլի երկուսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին՝  մենք փոքր քայլերով առաջ ենք գնում: «Այդ փոքր քայլերը մեզ համար մեծ  բան են: Ափսոսում եմ, որ ՀԱԿ-ն այլևս չի լինի ԱԺ-ում:  Ափսոս էր, կմնար…  Բայց,  Կոնգրեսին վերացրեց իր նահապետը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նախկինում ԱԺ-ն գունավոր էր: Ու ինչո՞ւ միայն Կոնգրեսի մասին նշենք…կային […]

«Հիշեցի մորս, դիմացս մեզ կացնահարողն էր…»

Կնոջը, զոքանչին ու աներոջը կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանը կանգնել է դատարանի առաջ: Երեկ՝ ապրիլի 10-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է առաջին դատական նիստը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կացնահարված կինը՝ Թագուհի Մանսուրյանը նշեց, որ ինքը փորձում է հաղթահարել ցավը և հանուն երեխայի ապրել նորմալ կյանքով. « Երեկ իմ համար ծանր օր էր, քանի որ […]

Արցախի պաշտպանության բանակից տեղեկացնում են

Ապրիլի 10-ին եւ լույս 11-ի գիշերը արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1620 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված