01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Խաղողի հետ կապված՝ կունենանք միջինից ցածր բերքատվություն

«Անցած տարվա վերջին ունեցանք խնդիրներ կրծողների հետ կապված, այնուհետև ձմեռն ունեցանք ցրտահարության երևույթներ հատկապես խաղողի այն այգիներում, որտեղ այգեթաղ չէր արվել, ցրտահարվեցին նաև ծիրանի մատղաշ շիվերը: Սրանք վկայում են այն մասին, որ բերքի մի փոքր կորուստ կունենանք:
Խաղողի հետ կապված՝  կունենանք միջինից ցածր բերք՝ այգեթաղ չարված այգիների ցրտահարության հետևանքով: Բացի այս, ցավոք, հայ գյուղացին տեսնելով գինու գործարանների հետ կապված խնդիրները, պարտքերը, մի փոքր աչքաթող է արել խաղողագործությունը: Տենդենց ենք տեսնում, որ խաղողի այգիները կամաց-կամաց քանդվում է, ինչն անընդունելի է: Այսինքն մի քանի տգետի սխալ մարքետինգային աշխատանքի պատճառով այսօր այգիների պակաս ենք նկատում», -այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչյա Բերբերյանը:

Վերջինս շեշտեց՝ մեր հանրապետությունը պարարտանյութի կարիք ունի, քանի որ կան համայնքներ, որքնք  ընդհանրապես այն չեն ստացել  պարարտանյութ:

«Դրա ներկրման հարցն ընդհանրապես շատ սխալ է դրված: Պարարտանյութի հարցում հանրապետությունում պետք է լինի ազատ շուկա, սա այն արտադրանքն է, որը պետք է խանութում վաճառվի»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ