02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ /տեսանյութ/

Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպեց «Անդերլեխտին»: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Հանդիպման 36-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդն» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Խաղի վերջում «Անդերլեխտի» խաղացող Լեանդեր Դենդոնկերը հաշիվը հավասարել է: Պատասխան հանդիպումը կկայանա  ապրիլի 20-ին:

«Եթե 5 տոկոսը կույր է, իրենց հավաքած տոկոսի մասի՞ն է խոսքը»

Հինգերորդ գումարման Ազգային ժողովը 1020 օրենք ու 190 միջազգային պայմանագիր է ընդունել: «Համատեղ աշխատանքի ժամանակ կարևորագույն օրենքներ ենք ընդունել, որոնք եղել են մեր համատեղ համաձայնության դաշտում, նաև ցանկանում եմ շնորհավորել այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք մուտք են գործել 6-րդ գումարման Ազգային ժողով, հույսով եմ, որ համագործակցությունն արդյունավետ կլինի, ու կլինի համագործակցություն նաև արտախորհրդարանական ուժերի հետ»,-այսօր […]

«Թանկացել է շաքարավազը, ալյուրը, ձիթայուղերի որոշ տեսակներ և որոշ էկզոտիկ մրգեր»/տեսանյութ/

«Մի շարք արտադրատեսակներ մենաշնորհի պայմաններում  թանկանում են ու հարկավոր է պետության միջամտությունը»,-այսօր՝ ապրիլի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը: Բանախոսը հայտնեց, որ հենց դրա դեմ պայքարի համար ստեղծվել է «Հայաստանի հանրապետության մրցակցային և հակամենաշնորհային պետական հանձնաժողով», որը գոյատևում է բոլոր հարկատուների հաշվին և պարտավոր է կատարել պայքարի […]

Գզվռտոց է

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու նյութերի մեջ ներառվելու են նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ռեյտինգային ընտրակարգով ընտրված, «Սաս գրուպի» հիմնադիր և սեփականատեր համարվող Արտակ Սարգսյանի համար հավաքվող ձայների վերաբերյալ ձայնագրությունը, որ երեկ հայտնվել է համացանցում: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք վստահություն կա իրավական համակարգի նկատմմաբ, քանի որ ՍԴ են դիմում, նա շեշտեց. «Մենք վստահում […]

Հատուկ վճիռ. բռնաբարության համար ազատազրկվածն ազատ արձակվեց. Առավոտ

Արմավիրի մարզի դատավոր Վահե Խալաթյանը վեց տարվա ազա­տազրկման էր ղատապարտել Տիգրան Ա.-ին, որը կալանքի տակ էր 2014թ. սեպտեմբերի 29-ից: Ինչպես տեղեկացրել էինք, Տիգրանն ու նրա պաշտպան Նարինե Ռշտունին 1 8 համակարգչային էջից բաղկացած բողոք էին բերել վերաքննիչ քրեական դատարան: Դատարանն անպարտ ճանաչեց Տիգրան Ա.-ին, եւ նա մոր արցունքների ուղեկցությամբ դատա­րանի դահլիճից ազատ արձակվեց: Սա այն […]

Լարսը փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

«Ելք»-ը ծպտվել է

««Ծառուկյան դաշինքի» մասին խոսելով՝ կարող ենք ասել՝ անունից պարզ է դառնում՝ դա քաղաքական չէ,  ուսի այս դեպքում դժվար է քաղաքական գնահատականներ տալը: Նրանց նկարագիրը, ծրագրերը քաղաքական չեն. էլ ինչպե՞ս կարող ենք այդ ուժին քաղաքական ընդդիմություն համարել, – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:  Անդրադառնալով «Ելք» դաշինքին՝  Ազատ Արշակյանը շեշտեց. ««Ելքը» […]

«Ընտրությունների ամենակայֆ բանը»

«Աննախադեպ եմ համարում այս ընտրությունները, իր մասսայական պետական հանցագործության կազմակերպման ոճով, երբեք չի եղել նմանատիպ երևույթ, և սա իշխանության հաղթանակն էր սեփական ժողովրդի նկատմամբ: Սա մեր երկրի մեծագույն հարստության՝ դեմ քվեարկող քաղաքացու ոչնչացումն էր»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ աղքատությունը, արտագաղթն այս իշխանությունների զենքերն են, գործիքները, որոնցով […]

«Սարի թաղի» գործով կալանավորվածը 10 օր է հացադուլի մեջ է

Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Հրաչյա Բոյաջյանն արդեն 10 օր հացադուլի մեջ է: Այս մասին Henaran.am-ի թղթակիցը տեղեկացավ  Բոյաջյանի կնոջից: Հրաչյա Բոյաջայանը պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանավորումը:  Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն, Էդուարդ Զեյթունյանը, Հրաչյա Բոյաջյանը, Կարեն Վանոյանը 2016թ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված