06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Պետք է գովասանքի արժանանա, ոչ թե հետապնդվի․ Սերժ Թանկյանը՝ Դանիել Իոաննիսյանի մասին

Հանրահայտ «System of a Down» ռոք խմբի երաժիշտ Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի եւ մի շարք դպրոցի տնօրենների հետ կապված խնդրին։

«Ես հանդիպել եմ Դանիել Իոաննիսյանին մի քանի շաբաթ առաջ մի խումբ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։ Ես Ինստագրամում հրապարակել եմ մեր միասին լուսանկարը՝ գնահատելով նրա ջանքերը լրագրողական ակտիվիզմի ոլորտում: Կոռուպցիային և անարդարությանն ուշադրություն հրավիրողը պետք է գովասանքի արժանանա, այլ ոչ հետապնդման ենթարկվի: Եթե ներգրավված դպրոցի տնօրեններն ամաչում են իրենց ոչ պատշաճ գործողությունների բացահայտման համար, նրանք պետք է պայքարեն իրենց այդ վիճակում դրած անձանց դեմ, այլ ոչ լրագրողի»,- գրել է նա։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ