06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայրենասիությունը չի սահմանափակվում մեկ առարկայով. Լ. Մկրտչյան

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը: Բացման պաշտոնական արարղությունից հետո տեղի է ունեցել քննարկում՝ «Ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները ՀՀ-ում» թեմայով, որի ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին: Նախարարը մասնավորապես անդրադարձել է «Ռազմագիտություն»  առարկայի ուսուցման արդյունավետթյան  բարձրացման  ուղղությամբ նախատեսվող քայլերին, […]

Կտաքանա

Ապրիլի 21-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 23-ի երեկոյան, 24-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-23-ը կբարձրանա 3-5 աստիճանով, 24-25-ը նույնքան կնվազի:

«Երբեք բաժակ չի բարձրացրել Սերժ Սարգսյանի հետ»

«Պարզ է, որ ՀՀԿ ֊ն հաղթելու է, պարզ է, որ Զարուհին քիչ ձայն է ստանալու, բայց անցնելու է։ Պարզ չէ միայն, թե ինչ հարաբերակցություն է լինելու ՀՀԿ֊ի ու ԵԼՔ֊ի միջև»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Վերջինս շեշտեց` ամենևին էլ անակնկալ չէր, որ ՕՐՕ-ն ու Հայ ազգային կոնգրեսը որոշեցին չմանսակցել Երևանի ավագանու ընտրություններին:Իսկ ինչ վերաբերում […]

Մինչ օրս շարունակվում է արմենացիդ կամ արմենաֆոբ քաղաքականություն որոշ պետությունների կողմից

Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել՝ հարցը մեռյալ կետից շարժվել է։ Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Նա նշեց, որ այժմ հարցը դարձել է միջազգային հարաբերությունների օրակարգի խնդիր: «Այսօր հասել ենք մի […]

Հանրապետության գլխավոր գինեկոլոգի կոչը /տեսանյութ/

«Ես գիտեմ ձայնս ում եմ տալու, քանի որ երկար տարիների փորձ ունեմ և լավ պատկերացնում եմ, թե ինչպիսի դեր ու  ֆունկցիա ունի քաղաքապետը և նրա աշխատանքից կախված ինչպիսի իրավիճակում կլինի մեր հանրապետությունը, քանի որ Երևանի քաղաքապետ նշանակում է ՝ Հայաստանի հանրապետության մոտ 50 տոկոսի չափով ազգաբնակչության կարիքների բարելավում, քաղաքի բարեկարգում և այլն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, […]

Թեժ կրքեր լոլիկի ներկրման շուրջ

Թուրք ֆերմերի կողմից թունավոր լոլիկների` Հայաստան արտահանելու վերաբերյալ հայտարարությունը վերջին ժամանակահատվածում հասարակության մեջ խիստ մտահոգության առիթ է հանդիսացել: Հաշվի առնելով, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից հասարակությանը չեն տրվել սպառիչ պատասխաններ առ այն, թե ինչ քայլեր են իրականացվել ներմուծված ապրանքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև առկա չէ տեղեկատվություն առ այն, թե արդյոք Թուրքիայից Հայաստան ներմուծվող սննդամթերքը […]

Պետերբուրգի ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասավ 16-ի /ֆոտո/

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16-ի։ Այսօր մահացել է լուրջ վնասվածքներ ստացած մի կին՝ 1960 թվականին ծնված, ում կյանքի համար պայքարում էին բժիշկները։  Կնոջ մահվան մասին Թվիթերի իր էջում հայտնել է Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան։  Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Պետերբուրգի մետրոյում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն։   

ՄԻՊ-ն` իր ասուլիսի ժամանակ եղած միջադեպից

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել. Անդրադառնալով իմ ասուլիսի ընթացքում քաղաքացիական հասարակության գործողություններին՝ ուզում եմ նշել, որ խորապես վստահ եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ենթադրում է նաև քննադատություններ և անհամաձայնության նման դրսևորումներ: Բազմիցս նշել եմ Հայաստանում քաղաքացիական հասարակություն դերի բարձրացման անհրաժեշտությունը. նորմալ եմ համարում, որ ինքս էլ կարող եմ որոշ շրջանակների կողմից […]

Ստեղծվել է ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Հանձնաժողովին հանձնարարվել է` երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության Նախագահի հավանությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված