06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

Ապրիլի 10-16-ն   ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 213 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 186-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 27 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 79 հեռախոսազանգ, որոնցից 67-ին […]

Նստեց գահին, երբ 26 տարեկան էր․ Մեծ Բրիտանիայի թագուհու անցած ուղին /տեսանյութ/

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը այսօր՝ ապրիլի 21-ին, դառնում է 91 տարեկան։ Երբ նա ծնվեց, ոչ ոք չգիտեր, որ նա ապագա թագուհին է։ Գահին նստելու հերթի մեջ նա չորրորդն էր։ Երբ 13 տարեկան էր, Եղիսաբեթը սիրահարվեց՝ ողջ կյանքի համար։ Հունական արքայազնի որդի Ֆիլիպը թագավորական ծովային քոլեջի գարդեմարիններից էր։ Եղիսաբեթի հայրը կտրուկ դեմ էր, սակայն նրան […]

Անփոփոխ թող լինի /տեսանյութ/

«Ես ուզում եմ , որ անփոփոխ լինի մեր քաղաքապետը, որպես Երևան քաղաքի օջախի տեր ու տիրական:Տարոն Մարգարյանը հոգատար է յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ, ծերերի հանդեպ, մանուկների հանդեպ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանդիսավար, ասմունքող Լիանա Զուրաբյանը: Ասմունքողը նշում է, որ պետք է գնահատենք ու խրախուսենք Տարոն Մարգարյանին: «Վստահ եմ, որ վերընտրվելով քաղաքապետը կծաղկեցի Երևանը՝ այս գարնան ու եղանակի […]

Մեկնարկել է ջրացատկի ՀՀ առաջնությունը

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել էջրացատկի ՀՀ առաջնությունը: Մեկնարկային օրը՝ ապրիլի 21-ին, մրցասպարեզ են դուրս եկել 14 մարզիկ, որոնք ուժերն են չափել 1 մ ոստնակացատկ մրցաձևում: Առաջնության 2-րդ օրը մարզիկներն ուժերը կչափեն 3 մ ոստնակացատկում, իսկ եզրափակիչ օրը՝ ապրիլի 23-ին, կմրցեն աշտարակացատկ մրցաձևերում: Նույն օրը՝ ժամը 11-ին, տեղի կունենա հաղթողների […]

Խարդախությամբ հափշտակվել է գումար (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ արագ սննդի սպասարկման կետից խարդախությամբ գումար հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: 2017թ. ապրիլի 6-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևանում գործող արագ սննդի սպասարկման կետում […]

Էրդողանը մայիսին կհանդիպի Պուտինի և Թրամփի հետ

Թուրքիայում սահմադրական հանրաքվեից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին երկու կարևոր հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ: Ինչպես փոխանցում է «Bursadabugun» լրատվական կայքը, մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ  մայիսի 16-17-ը ընկած ժամանակահատվածում` ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Խոսելով ԱՄՆ նախագահի հետ հանդիպման մասին Էրդողանը ասել է. «Կարծում եմ […]

«Չկա երկրորդ տարբերակ». Աշխարհի կրկնակի չեմպիոնը հավաստում է /տեսանյութ/

Դուքենդո ֆեդերացիայի նախագահի օգնական, Աշխարհի և Եվրոպայի  կրկնակի չեմպիոն, կինոդերասան Սոս Կարապետյանը կոչ է անում ընտրել Տարոն Մարգարյանին: Այս մասին նա ասաց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Չկա երկրորդ տարբերակ»,-ասաց Սոս Կարապետյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Սերժ Սարգսյանը ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին։ Նախագահներ Սարգսյանն ու Ֆիշերը ջերմությամբ են վերհիշել նախագահ Հայնց Ֆիշերի այցը Երևան և Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան այցը Ավստրիա:  Զրուցակիցները կարևորել են, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են։ Նախագահները խորհրդանշական են համարել, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված