02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետը և Արգենտինայի դեսպանը քննարկել են տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Վարչապետը նշել է, որ երկու երկրներն ունեն ամուր բարեկամական կապեր, ինչը պայմանավորված է նաև կենսունակ արգենտինահայ համայնքով, և Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցության օրակարգը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Կարեն Կարապետյանը կարևորել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ թեև Արգենտինան […]

Փառապանծ Թամանյան դիվիզիան. նոր վերակերտում /տեսանյութ/

Մայիսի 3-ին, ժամը՝ 13:00-ին Մայր Հայաստան թանգարանի դիմաց կբեմադրվի Թամանյան դիվիզիայի մարտերից մեկի վերակերտումը: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասնեցին՝ Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի խմբագիր Ռազմիկ Աբրահամյանը, Երիտասարդ համալսարանականների միավորում ՀԿ նախագահ Գևորգ Մելքոնյանը և երիտասարդության ներկայացուցիչ Հայկ Ղազարյանը: «1941-45թթ պատերազմը եղել է […]

Ընթացիկ տարում Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզները կստանան 8703 միավոր նոր գույք

Երևանի քաղաքապետարանի 2017թ. բյուջեով նախատեսված «Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում» ծրագրով մայրաքաղաքի մանկապարտեզները կստանան 8703 միավոր նոր գույք: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2012 թվականից մեկնարկած ծրագրով նախադպրոցական հաստատությունները նորոգվում ու համալրվում են կոշտ գույքով (սեղան, աթոռ, զգեստապահարան, մահճակալ, խոհանոցային սեղաններ և սննդի պահպանման համար նախատեսված պահարաններ), խոհանոցային սպասքով (էմալապատ և ալյումինե կաթսաներ) և […]

Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը

Սահմանադրական դատարանը  հրապարակեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի որոշումը: ՍԴ-ն որոշում ընդունեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը թողնել անփոփոխ:  Գագիկ Հարությունյանը նշեց, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված, արտահայտում են ընտրողների կամքը, ընդհանուր առմամբ պահպանվել է խոսքի և հավաքների ազատությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էկվադորի դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է լատինաամերիկյան երկրների, այդ թվում՝ Էկվադորի հետ խորացնելու հարաբերությունները և հույս է […]

Ի՞նչ է՝ ես ներշնչել եմ, որ Տիգրան Աթանեսյանը հայհոյի Սիմոն Բաբայանին. Արա Զոհրաբյան

«Մենք դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն, դրանք անթույլատրելի են մեզ մոտ։ Մեղավորները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության: Ցավալի միջադեպ է տեղի ունեցել, բայց մարդու արժանապատվությունը անքակտելի իրավունք է թե՛ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային պայմանագրերով»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն` անդրադառնալով երեկ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի ու Արմեն Սողոմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպին։ Արա Զոհրաբյանն ասաց, որ […]

Թիրախը ՀՀԿ-ն է /տեսանյութ/

«Երկիր ծիրանի» կուսակցության ծրագիրը  իրատեսական է, քանի որ այն մշակվել է քաղաքի խնդիրների քաջածանոթ մարդկանց կողմից: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմ,ան ընթացքուըմ  ասաց «Երկիր ծիրանի» կուսակցությունից ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը: «Մենք գալիս ենք ազատագրելու մայրաքաղաքը կոռուպցիայից և աղբից՝ ուղիղ և փոխաբերական իմաստով: Քաջատեղյակ ենք քաղաքի խնդիրներին և բյուջեին, իսկ մեր կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը […]

Հայաստանում արդեն կա առաջին «արևային գյուղ»-ը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանում արդեն կա առաջին  «արևային գյուղ»-ը: «Արմավիրի Լեռնամերձ համայնքում իրականացվել է ծրագիր, որով ամբողջությամբ գյուղի կենցաղի համար անհրաժեշտ ջրի տաքացումն ապահովվել է արևային ջրատաքացուցիչներով:  Գյուղի մոտ 80 տների տանիքներին տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, դրանից բացի, 25-ի վրա էլ տեղադրվել […]

Փորձում է պարտադրել

ՌԱՀԿ տնօրեն, քաղաքական փորձագետ Մանել Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային լարվածությանն ու դրա ֆոնին Հայաստանոի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն, ասաց, որ երկու կարևորագույն հանգամանք կա, որ ուշադրություն են գրավում: «Նախ` Ադրբեջանի կողմից անընդհատ փորձում են Ռուսաստանին համոզել ու Մինսկի խմբին, որ վերականգնվեն բանակցությունները, սակայն նախորդ պայմանավորվածությունները` և Վիեննայի, և Սանկտ Պետերբուրգի, Ադրբեջանը չի կատարում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված