02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանրապետականը բացառում է

«Շատ անհաջող համեմատություն է արված: «Հանրապետականում» նման բան չի կարող լինել, և նման միտք արտահայտողն առնվազն տեղյակ չէ ՀՀԿ-ի ներքին կարգապահությանը, կուսակցականների հարաբերություններին, որոշումների ընդունման ձևաչափին և կուսակցական միասնական գործունեությանն, այդ պատճառով էլ նման անիրական, անհեթեթ բաներ է խոսել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` արձագանքելով Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի […]

Հայաստանը նոր դեսպան կունենա Վրաստանում

Henaran.am-ի հավատսի տեղեկություններով՝  քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն  Սերգեյ Մինասյանը կնշանակվի Վրաստանում Հայաստանի  դեսպան:  Հիշեցնենք՝ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է  Յուրի Վարդանյանը: Ի դեպ, առաջիկայում ՀՀ դիվանագիտական կորպուսը կհամալրվի եւս մի քանի նոր նշանակումներով: 

Տիրոջ օրհնությամբ. Երևանում ծնված հրաշալի հնգյակի ծնողները /ֆոտո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին «Էրեբունի» ԲԿ–ում հնգյակ է լույս աշխարհ եկել։ Կարապետյանների ընտանիքում ծնվել է 4 աղջիկ և 1 տղա։ Փոքրիկներին անվանակոչել են Աննա, Թեհմինե, Ռոզի, Լիլիթ և Արա։ Երիտասարդ ու բազմազավակ ծնողներն են Մեծամորից 24-ամյա Վարդանը եւ 23-ամյա Լուսինեն։ Երիտասարդ ամուսինները Կանա քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անդամներ են: Shamshyan.com-ը ներկայացրել է լուսանկարներ՝ ծննդատնից։ Կայքի հաղորդմամբ, երեխաների հայրը՝ […]

Առաջատարը Տարոն Մարգարյանն է. սոցիոլոգ /տեսանյութ/

«Ընտրողների 41 տոկոսն է, որ հաստատ գնալու են ընտրությունների, հնարավոր է մասնակցեն՝ 6.3 տոկոսը: Ընտրության չի մասնակցի 6.3 տոկոսը, 3.4 տոկոսը չի ասում իր կարծիքը, ընտրողների 43 տոկոսն էլ չեն հետաքրքրվում ու չեն գալու ընտրությունների: Ստացվում է՝ առավելագույնը 57, նվազագույնը 47 ու միջինը 49 տոկոս ակտիվություն կարող ենք ակնկալել ապագա ընտրություններին»,- այսօր այս մասին «Հենարան» […]

Մահափորձ՝ Նորաշենի գյուղապետի դեմ

Արարատի մարզում մայիսի 3-ին երեկոյան մահափորձ է իրականացվել. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մարզի բնակիչներից մեկը:   Մայիսի 3-ին ժամը 19.10-ին Արտաշատի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1984 թվականին ծնված Կ. Ղ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վերին Արտաշատից դեպի Արտաշատ տանող ավտոճանապարհին անհայտ անձինք մեքենայով փակել են […]

«Շատ կոշտ վերահսկողություն կլինի»

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրին: Վարչապետը նշեց, որ   Հայաստանի կառավարությունը տրամադրված է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարումն անհրաժեշտ մակարդակի բերելու, ամենուրեք անկանոն թափվող աղբի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ձևավորելու, օրինազանցների նկատմամբ վարչարարությունը խստացնելու ուղղությամբ:   «2017 թվականի ապրիլի 20-ին հռչակել ենք «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը: Ավելի վաղ՝ 2016 թվականին, […]

«Ծառուկյան» դաշինքը շահագործվել է շնորհակալության փոխարեն (տեսանյութ)

«Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանը «Ծառուկյան» դաշինքի շուրջ ընթացող զարգացումները որակում է մի բառով՝ բրուտոսություն: «Եթե Ծառուկյանի ասածով դուրս չեն գալիս, դա դասալքություն է, նրանք դուրս եկան, որպեսզի հավեհարդար չլինի իրենց հետ իշխանության կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս կարծում է, որ սցենարիստը նկատել է, որ «Ծառուկյան» դաշինքը ինքնուրույնության բաներ է ցույց տալիս […]

Մեր սահմաններին ամերիկյան հզոր համակարգ է տեղադրվել՝ ապագայի զենք

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) Lragir.am-ի զրույցում նշել է, որ ստացել ենք «Վերբա» զենիթահրթիռային համալիր, որն ունեն Ռուսաստանն ու Հայաստանը։ «Ինչ վերաբերում է առաջնագծին, ապա պետք է նշեմ, որ շատ լավ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, նոր համակարգեր ու սարքավորումներ են տեղադրվում։ Բացի դրանից, կան նաև պաշտպանության ամրապնդման այլ տարբերակներ, որոնք հիմա մենք մշակում ենք և […]

«Ոչ ընկերներ, մի անհանգստացեք» (տեսանյութ)

«Ես դրանց տակ որևէ բան չեմ ուզում տեսնել, ներկուսակցական խնդիրներ են, որ կուսակցություններն իրենց ներսում պետք է լուծեն: Ես չեմ ուզում տեսնել արտաքին միջամտության կամ արտաքին ազդակի գործառույթ: Շատ արագ իրենց լուծումները կստանան, եկեք, այդ հարցերին այդքան լուրջ չմոտենանք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով «Ծառուկյան» դաշինքի շուրջ ընթացող իրադարձություններից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված