12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

«Մենք մեր պոտենցիալը չենք օգտագործում» /տեսանյութ/

«Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում աշխատանքներն սկսելուն պես անդրադառնալու է մեր երկրի առջև ծառացած այն խնդիրներին, որոնք շուտափույթ լուծում են պահանջում:  Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց վերոնշյալ խմբակցության նորընտիր պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Տա Աստված, որ ընդդիմադիր ու իշխանական ուժերը միասին կարողանան արագորեն լուծում տալ մեր հանրապետության առջև ծառացած խնդիրներին», – նշեց Վարդան Բոստանջյանը՝ ընդգծելով, որ մեր […]

Հայ դատի հանձնախումբը քննարկել է Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթների իրականացման հարցը

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի անդամները հանդիպել են «Լոս Անջելես համաշխարհային օդանավակայաններ»-ի (LAWA) պաշտոնյաների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ուղիղ չվերթների իրականացման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է հանձնախմբի պաշտոնական կայքը: LAWA-ի գործադիր տնօրեն Դեբորա Ֆլինթի և գործադիր փոխտնօրեն, արտաքին հարաբերությունների ղեկավար Թրեյվոր Դելիի հետ քննարկումները հնարավորություն են տվել դրական ու […]

77 ամյա Ստեփանին սպանել է 23 տարեկան Հարությունը

Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 5-ին, ժամը 10.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում մահացած մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել էր 1940 թ. ծնված Ստեփան Մարկոսյանի դիակը: Դիակի արտաքին զննությամբ ձախ թևատակի և սրտի հատվածում հայտնաբերվել էին կտրած-ծակած թափանցող վերքեր: Ոստիկանության Շիրակի մարզային […]

Ռուզաննա Մուրադյանը օրենսդրական նոր նախագիծ է մշակում /տեսանյութ/

 ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը արդեն որոշել է՝ ԱԺ-ում աշխատանքներն  սկսելուն պես ներկայացնելու է օրենսդրական նախաձեռնություն՝  կրթական ոլորտին վերաբերող: «Այս պահին փորձում եմ  մշակել մի օրենքի նախագիծ, դա դաստիարակության մասին օրենքի մասին նախագիծն է: Իհարկե, այն կդրվի քննարկման, բայց նախագծի հիմքն արդեն ստեղծել ենք», –  Henaran.am-ի հետ զրույցում նշեց Ռուզաննա Մուրադյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ճիգ մի բանեցրեք. Խաչիկ Մանուկյանի բաց նամակը

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը բաց նամակ է հղել Հայաստան համահայկական հիմնադրամ գործադիր վարչութանը և ծրագրի համակարգող, գործադիր տնօրենի խորհրդական տիկին Աիդա Խաչիկյանին: Ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ. Հարգելի տիկին Խաչիկյան Ես իսկապես մասնակցել եմ ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակի համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի սահմանած մրցույթին, կարծելով, որ հանձնաժողովի անդամներն առաջնորդվելու են բացառապես գրական արժեքների գնահատման բարձր չափանիշներով։ […]

Գալուստ Սահակյանը շնորհավորել է Գուժ Մանուկյանին

Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին: ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Շուրջ վեց տասնամյակ որպես հայ թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան, ինչպես նաեւ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գուժ Մանուկյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր հաջողություններ: «Դուք հայ թատերարվեստի երախտավորներից եք, հայկական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողը, և Ձեր վաստակաշատ գործունեության յուրաքանչյուր շրջան արժևորվել է նշանակալի ձեռքբերումներով՝ բեմում, ռադիոյում և էկրանին: Ձեր դերասանական արվեստն առանձնանում […]

Մայիսի 8-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 8-ին՝  ժամը 11:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը  եւ  «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ, անհետ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը: ԹԵՄԱ՝ մայիսյան եռատոն.  միասնությունը  որպես հաղթանակի գրավական. որքանո՞վ է այսօր Հայաստանը պատրաստ դիմագրավել թշնամու ոտնձգություններին: Մայիսի 8-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն  հաշմանդամ ազատամարտիկներ «Սատար հաշմանդամներին» […]

Ջուր չի լինի

Պլանային ջրանջատում Երևանում և Գյումրիում  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. ս.թ. մայիսի 10-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Հասրաթյան փող. այգիների, Լեփսիուսի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների` նրբանցքներով, 6-րդ փողոցի, Կ.Ուլնեցու փող. 54, 56, 58, 58/1, 58/2, 66, 66ա, 70/1 շենքերի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված