26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ դատի հանձնախումբը քննարկել է Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթների իրականացման հարցը

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի անդամները հանդիպել են «Լոս Անջելես համաշխարհային օդանավակայաններ»-ի (LAWA) պաշտոնյաների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ուղիղ չվերթների իրականացման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է հանձնախմբի պաշտոնական կայքը:

LAWA-ի գործադիր տնօրեն Դեբորա Ֆլինթի և գործադիր փոխտնօրեն, արտաքին հարաբերությունների ղեկավար Թրեյվոր Դելիի հետ քննարկումները հնարավորություն են տվել դրական ու կառուցողական մտքեր փոխանակել այն գործնական քայլերի շուրջ, որոնք անհրաժեշտ են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից Երևանի Զվարթնոց օդանավակայան ուղիղ թռիչքներ սկսելու համար:

«Մենք ողջունում ենք կառուցողական հարաբերությունները LAWA-ի ղեկավարության հետ և արժևորում ենք նրանց պատրաստակամությունը՝ աջակցելու քննարկումներին ԱՄՆ և Հայաստանի հանրային ու մասնավոր անձանց հետ Լոս Անջելեսից Երևան ուղիղ թռիչքներ իրականացնելու հարցով»,- ասել է հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Րաֆֆի Համփարյանը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է արել Միացյալ Նահանգների փոխադրումների դեպարտամենտին աջակցել հանրային-մասնավոր գործընկերությանը ԱՄՆ-Հայաստան թռիչքներ սկսելու համար, որում կներառվեն ԱՄՆ ավիաընկերությունները և համապատասխան կառավարական գործակալությունները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ