21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Գողություն Երևանում գտնվող կրպակներից մեկից (ֆոտո, տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ Երևան քաղաքում գործող կրպակից գումար և ծխախոտ հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2017թ. ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը, առերևույթ հանցագործություն կատարած անձը, մուտք գործելով Երևան քաղաքում գտնվող կրպակներից մեկը, հափշտակել է կանխիկ գումար […]

Սերժ Սարգսյանը ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկուն (նստավայրը՝ Թբիլիսի)՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել պապական նվիրակին վերջին հինգ տարիների նրա աշխատանքի, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի և անձնական մեծ ներդրման համար: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ վերջին հինգ տարիները նոր […]

«Նիկոլ TV-ի»-ն՝ այլընտրանքային լրատվամիջո՞ց

Մերօրյա աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները դժվար է թերագնահատել, իսկ դրանցից օգտվելու իրողությունը նաև օբյեկտիվ անհրաժեշտություն է դարձել, ընդ որում, հանրային կյանքի բոլոր բնագավառների պարագայում: Բնականաբար, նաև քաղաքականության մեջ, անգամ մեծ քաղաքականության մեջ դրանք շատ հաճախ ծառայեցվում են՝ որպես ընտրողի կամ հանրության հետ երկխոսելու այլընտրանքային եղանակ: Դիցուք, սոցիալական ցանցերի գործոնը, որը շատ […]

Անազատության մեջ պահվող արջերն ահազանգերից հետո անհետանում են

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաքացիական նախաձեռնությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել տարբեր զվարճանքի ու հանգստի վայրերում անազատության մեջ պահվող վայրի կենդանիների՝ մասնավորապես ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված արջերի վերաբերյալ։ Բանտարկված հասուն արջերի ու քոթոթների լուսանկարներ են տարածել նաև սոցիալական ցանցերի օգտատերերը։ Ահազանգերը մենք պարբերաբար փոխանցել ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը։ Եթե սկզբնական շրջանում […]

Ամեն վայրկյան կարելի է սպասել պատերազմի. ԱՍԱԼԱ-ի Վազգեն /տեսանյութ/

«Ալիևը ընդհանրապես չգիտի, թե ինչ է պատմությունը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ալիևի հրապարակած հեղինակային հոդվածին, ասաց ԱՍԱԼԱ-ի անդամ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը: Ալիևի հայտարարությունները այլևս չեն զարմացնում Վազգեն Սիսլյանին: Նա լրատվամիջոցներին հորդորում է չտարածել այդ անհեթեթությունները: «Պատերազմի հրահրումը ամեն օր է, զոհ ու վիրավորներ ենք անընդհատ ունենում: Ադրբեջանցին ու թուրքը նույն աննորմալ տեսակն են, […]

Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է ծառոյաղական քննություն սկսել

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով` ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանի ներկայացմմաբ, հայտանբերվել են ցուցակներ, ըստ որոնց ի օգուտ Տարոն Մարգարյանի ձայներ են հավաքագրում նաև ոստիկանության ՊՊԾ գնդում:

Բախում «Ելքի» ու ոստիկանների միջև

Արարատյան զանգվածի Կուրղինյան նրբանցքում քիչ առաջ բախում եղավ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների և ոստիկանների միջև: Բանն այն է, որ այստեղ գտնվող Տարոն Մարգարյանի շտաբը շրջապատված է ոստիկաններով: Այստեղից էր ահազանգ եղել, որ ընտրակաշառք է բաժանվում:  Նիկոլ Փաշինյանը ոստիկաններից պահանջում էր իրեն թույլատրել մուտք գործել շտաբ, քանի իրենց թիմակցին վիրավորել են: «Ի՞նչ են մեր ներկայացուցչին վիրավորել, ո՞ր համբալն […]

Բացահայտվել է Նոր Հաճնի բնակիչ Վախթանգ Մարգարյանի սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Հաճնի բնակիչ Վախթանգ Մարգարյանի սպանությունը, պարզվել  էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վախթանգ Մարգարյանի դին հայտնաբերվել է 2017 թվականի մարտի 28-ին՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված