03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է համանախագահների հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որում նշվում էր, որ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ են արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա:  Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ համանախագահների հայտարարությունը «ստանդարտ, սիմպտոմատիկ հայտարարություն է»,- հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Հաջիեւը չի ժխտել գնդակոծության փաստը: Ավելին, նա հայտարարել է, որ դա արվել է […]

«Ելք»-ին հատո՞ւկ են զրկում հանձնաժողովի նախագահից

Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների վերաբերյալ որոշման քննարկան ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյլանյանը հետաքրքրվեց հարցի հիմնական զեկուցող, ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանից. «Կարո՞ղ է՝ սահմանված է հենց այն նպատակով, որ «Ելքը» հանձնաժողովի նախագահ չունենա»: Հրայր Թովմասյանը նշեց՝ նախ կանխատեսել էր այս հարցը: «Բայց սահմանադրական բարեփոխումների ժամանակ, երբ քննարկումներ ընթանում էին, որ պիտի 6-ը լինեն հանձնաժողովները, «Ելք» կուսակցությունների […]

Ոստիկանությունում ֆինանսական խախտումներ են արձանագրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերը, որոնց համաձայն`  ոստիկանության ներքին աուդիտի վարչության աշխատակիցների կողմից Արարատի մարզային վարչությունում հայտնաբերվել են ֆինանսական խախտումներ` գումարների ավելցուկ և պակասորդ: Մասնավորապես, ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության ստորաբաժանումներում 2014-2017թթ.-ի ընթացքում իրականացված աուդիտի ընթացքում պարզվել է, որ առանց օրինական հիմքերի, ոստիկանության ծառայողների հետ փոխադարձ համաձայնությամբ, հաշվապահների […]

Որ հանձնաժողովներն են միավորվելու

Ազգային ժողովում քննարկվում է հանձնաժողվների քանակը կրճատելու հարցը: Նախկինում առկա 12 հանձնաժողովի փոխարեն առաջարկվում է  ունենալ 9 հանձնաժողով: Հարցի հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը նիստի ժամանակ հայտնեց, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովին վերապահված ոլորտը մոտ է պետա-իրավական հարցերի հանձնաժողովի գործառույթին, և հետևաբար առաջարկվում է սրանք միավորվել:  2 իրար մոտ ոլորտներ են նաև առողջապահության […]

Պրիմիտիվ մոտեցումներ են. Գալուստ Սահակյանը՝ «Ելքին»

«Պրիմիտիվ մոտեցումներ են իրենց վերագրում, վերջին հաշվով ես կարծում եմ, որ պիտի որոշակի հարգանք ձևավորվի և ընդդիմության, և դիմության, և ժողովրդի կողմից»,-Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում «Ելք» խմբակցության երեկվա քայլին, որ բոյկոտել էին նախագահ Սարգսյանի ելույթը խորհրդարանի առաջին նիստի ժամանակ, պատասխանեց Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամը Գալուստ Սահակյանը: «Քաղաքական ուժեր, են յուրաքանչյուրը […]

Արա Բաբլոյանը հուշանվեր հանձնեց Գալուստ Սահակյանին

Քիչ առաջ  խորհրդարանում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց՝ ԱԺ խմբակցություններն ընտրել են իրենց  ղեկավարներին և քարտուղարներին. ՀՀԿ խմբակցության ղեկավարը կլինի Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարը` Գագիկ Մելիքյանը, «Ելք» խմբակցության ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը, քարտուղարը` Գևորգ Գեորգիսյանը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է, քարտուղարը՝ Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ-ն ԱԺ-ում կղեկավարի Արմեն Ռուստամյանը, իսկ քարտուղարը՝ Աղվան Վարդանյանը: Այնուհետև Արա Բաբլոյանը […]

Կալիֆորնիայի նահանգապետը վետո է կիրառել Սասունյանի ազատ արձակման դեմ

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը խոչընդոտել է 1982-ին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին պայմանական ազատ արձակմանը: Միջանկյալ նշենք, որ 2016թ. դեկտեմբերի 14-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ որոշվել էր բավարարել Համբիկ Սասունյանին ներում շնորհելու դիմումը: Որոշումը պետք է ուժի մեջ մտներ Կալիֆորնիայի նահանգապետի  վավերացնելու դեպքում միայն: Թուրքական «Habersitesi» […]

Մանդատները վայր են դնում

«Ծառուկյան» դաշինքից 3 պատգամավորներ ԱԺ կանոնակարագի համաձայն՝ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում  հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Մանդատները վայր դնելու դիմում են ԱԺ ներկայացրել Խաչիկ Մանուկյանը, Հարություն Կարագյոզյանը և Արտյոմ Ծառուկյանը: «Եթե դիմումների հրապարակումից հետո մեկ շաբաթից հետո գրավոր դիմումով հետ չեն վերցնում իրենց դիմումը կազմում է արձանագրություն և հայտարարվում է […]

Ինչու Արա Բաբլոյանը /տեսանյութ/

«Արա Բաբլոյանը օդիոզ չէ, թաթախված չէ քաղաքական պատմությունների մեջ»,-այսօր՝ մայիսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց   քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգի խոսքով՝  Բաբլոյանը կոմպրոմիսային ֆիգուր է : Կարեն Քոչարյանը նկատում է, որ ԱԺ նորընտիր նախագահը  հասարակության համար ընդունելի է, ընդունելի է բոլոր քաղաքական ուժերի և հենց ՀՀԿ-ի համար: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված