07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հետախուզվող կնոջը հայտնաբերեցին Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` «Աթենք-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 1961 թ. ծնված Նունուֆար Հ.-ն։ Նա փետրվարի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:

«Ես միայն ուզում եմ, որ ինձ նման մայրերի քանակը չավելանա» /տեսանյութ/

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը վստահ է՝ հայ զինվորները  գիտեն՝ հայրենիքի առաջ պարտք ունեն կատարելու. ստացվում է՝ իրենց համար առանցքային նշանակություն չունի՝ ով է ՀՀ պաշտպանության նախարարը: «Նեղն ընկնելիս մեկ «մամա ջան» են կանչում, մեկ էլ՝ «Աստված ջան», երբեք «պաշտպանության նախարար» չեն կանչում: Ես շատ եմ հարգում մեր պաշտպանության նախարարին: Մենք սերտ համագործակցություն ունենք: […]

Մատանի կրելու էթիկետը․ ինչպես համադրել մատանիները

Մատանիները համարվում են զարդերի ամենահին տեսակներից։ Մատանի կրելու էթիկետ գոյություն ունի, որը դեռ հնուց է գալիս։ Այսօր մատանիները թե կանանց, թե տղամարդկանց սիրելի զարդերից են, եւ մատանի կրելու էթիկետն իմանալը պարզապես պարտադիր է։ Ահա հիմնական կանոնները՝ Մեկ ձեռքի վրա մեկից ավելի մատանի մի կրեք։ Եթե երկու ձեռքին էլ մատանի եք կրում, դրանք պետք է իրար […]

«Սիրահարվեցի ու ծնվեց այս երգը». Դավիթ Վարդանյանի տեսահոլովակի պրեմիերան է/տեսանյութ/

15 ամյա Դավիթ Վարդանյանը այսօր՝ մայիսի 27-ին հանրության դատին կհանձնի իր առաջին տեսահոլովակը, որի երաժշտության, խոսքերի և գործիքավորման հեղինակը հենց ինքն է:Երգը կոչվում է «Ուր ես»: Երաժշտության հանդեպ Դավիթի մեծ սերը մայրը նկատել է դեռ մանկուց: Երգարվեստի ասպարեզում առաջին քայլերը արել է 4 տարեկան հասակում: Դավիթ Վարդանյանը դարձավ «Արևիկ» մանկական համույթի սան: Երաժտական ասպարեզում Դավիթը […]

Արցախի ՊՆ-ից հայտնում են

Մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 550 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր եւ հաստոցավոր հակատանկային […]

Եթե հանցագործություն է եղել, պետք է պատժվի.ՊԵԿ նախագահ

«Եթե հանցագործություն է եղել, կատարած անձը պետք է պատժվի»,-ա յս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով Բավրայի մաքսակետի պետի ձերբակալությանը: «Պետք է ամեն մարդ հասկանա, որ պետք է աշխատել այսօրվա պահանջներին եւ օրենքին համապատասխան, եթե որոշակի պահանջներ խախտվում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն, Եթե հանցագործություն է […]

10 կարեւոր կանոն, որոնք կօգնեն խուսափել քաղցկեղից

Քաղցկեղի միջազգային ֆոնդի ուսումնասիրությունների արդյունքում կազմվել են այն կարեւոր կաննոնները, որոնք կօգնեն նվազեցնել օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը։Ահա, թե որոնք են այն 10 կարեւոր քայլերը, որոնք կօգնեն խուսափել դարի հիվանդություններից։1, Քաշը պահել նորմայի սահմաններում։ Ավել քաշը կարող է քաղցկեղի հանգեցնել։ 2․ Շարժվել։ Ֆիզիկական ակտիվությունն անչափ օգտակար է եւ կարող է կանխարգելել քաղցկեղը։ 3, Կանաչեղեն շատ ուտել։ 4, […]

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի վարչապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Շերիֆ Իսմայիլին Եգիպտոսի Ալ Մինյա նահանգում ահաբեկիչների կողմից քրիստոնյա ուխտագնացների սպանության կապակցությամբ: «Տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի թիրախը կրկին ղպտի քրիստոնյաներն էին, անսահման դաժանությամբ ցնցել է բոլորիս։ Մենք խստորեն դատապարտում ենք տասնյակ անմեղ կյանքեր խլած այս անմարդկային արարքը և մեր զորակցությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին: […]

Թողարկվել է նամականիշ՝ նվիրված «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին

Մայիսի 26-ին մարվեց եւ շրջանառության մեջ դրվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե» թեմային նվիրված նամականիշը: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, 2016 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված