07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Երազանքս այն է, որ «Ավրորան» չեղարկվի. Ռուբեն Վարդանյան

«Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը երեկ երեկոյան մրցանակի հանձնման արարողությունից հետո հայտարարեց, որ մրցանակն ապաքաղաքական է և նպատակ ունի ցույց տալու, որ ամբողջ աշխարհում նմանատիպ խնդիրներ կան:  «Ես երազում եմ, և դա իմ անձնական երազանքն է, որ Հալեպում լինի խաղաղ և Դերզորում, որտեղ ժամանակին սպանվել են բազմաթիվ հայեր: Մյուս ամենամեծ երազանքս այն է, որ «Ավրորան» […]

Շուտով կմիանան

Այսպես կոչված «հայ-ադրբեջանական խաղաղության հարթակի» PR-ով զբաղվող ալիևյան գրպանային Haqqin.az կայքը Մարտիրոսօղլուի կազուսից հետո ամեն ինչ անում է, որպեսզի ալիևյան վարչակարգի այս ձախողումը ներկայացնի որպես հասարակ մի բան, այն դեպքում, երբ բոլորին էլ պարզ էր, որ որոշ դավաճանների իրար գլխի հաավքելը և նրանց անունից հակահայկական քարոզ անելը բավական աշխատանք և ֆինանսներ էր պահանջում: Սակայն Իլհամ […]

Արմեն Երիցյանը հետմահու պարգևատրվել է

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախկին նախարար, երջանկահիշատակ Արմեն Երիցյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանանով:  Արմեն Երիցյանը պարգևատրվել է երկարամյա անբասիր ծառայության, Հայաստանում փրկարար ծառայության զարգացման և կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար:     

G7-ի գագաթնաժողովը գրեթե տապալվել է

Եվրոպացիներս պետք է մեր ձեռքերում պահենք մեր ճակատագիրը. BBC-ի փոխանցմամբ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  G7-ի գագաթնաժողովի ավարտի ժամանակ: Ըստ Մերկելի` անցել են Ժամանակները, երբ կարելի էր հույսը դնել ուրիշի վրա: Ըստ լրատվամիջոցի`  գագաթնաժողովը գրեթե տապալվել է ԱՄՆ նոր քաղաքականության պատճառով, և մի քանի կարևորագույն հարցերի շուրջ համաձայնության գալ բավական դժվար է եղել:  Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի […]

Թոմ Քաթինան դարձավ 1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակի դափնեկիր

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարման է արժանացնում կաթոլիկ անվանի միսիոներ բժշկին՝ մարդկայնության նկատմամբ հավատը վերականգնելու համար Երեւանում երեկ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարի պարգեւը շնորհվեց կաթոլիկ միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինային՝ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից։ Թոմ Քաթինան հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը Սուդանի Նուբա լեռների […]

Սիրիահայերի ցուցահանդեսը բացվեց Սարդարապատում

Մայիսի 28-ին  Անկախության տոնի առթիիվ ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Սարդարապատի հուշահամալիրում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Հայաստանում» ցուցահանդես-տոնավաճառ: Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված են շուրջ 60 սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք և այլ ուտեստներ: Այցելուները մեծ հետաքրքրությամբ դիտեցին այդ աշխատանքները, ճաշակեցին սիրիահայ վարպետների ձեռքով պատրաստված քաղցրավենիքներն ու ուտեստները:

Վաստակի համար (ֆոտո)

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը: Գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի, սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հանրապետության Նախագահը մի խումբ անձանց պարգևատրել է պետական բարձրագույն պարգևներով, շնորհել նաև պատվավոր կոչումներ: […]

Ադրբեջանը կես միլիոն դոլար է հատկացնում Գաբալայի չգործող ՌՏԿ-ի համար

Ադրբեջանի Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի (ՌՏԿ) պահպանման համար երկրի 2016թ. պետական բյուջեով հատկացվել է շուջ 760 հազար մանաթ (մոտ 480 հազար ԱՄՆ դոլար): Կայանը, սակայն, չի գործում դեռ 2013 թվականից: Այս մասին հայտնում է ադրբեջանական Modern.az լրատվական գործակալությունը:  Նշվում է, որ կայանի տարածքի, տեխնիկայի և գույքի պահպանման համար Ադրբեջանի գույքային հարցերով պետական կոմիտեին է փոխանցվել 759,4 հազար […]

Նոր նշանակում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գնդապետ Արմեն Հարությունյանին ՀՀ  զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ – վարչության պետ նշանակելու մասին: Այս մասին մայիսի 26-ին հայտնում է ՀՀ նախագահի կայքը: Մինչ այս ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ – վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը: Ավելի վաղ՝ մայիսի 25-ին, հայտնի է դարձել, որ ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված