04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մեղադրանքները փոփոխվել են

«Իգլայի» գործով  մոտ երեք ամիս կալանքի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են։ Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը հայտնել է , որ Սամվել Բաբայանը  այժմ մեղադրվում է զենքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման մեջ։ Պաշտպանի փոխանցմամբ՝ զենքերի մաքսանենգության մեղադրանքը  դուրս է եկել: Հիշեցնենք՝ Արցախի հերոս Սամվել Բաբայանը ձերբակալվել է […]

Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք չենք պարտադրի մեր ներկայությունը. Սվիտալսկու պատասխանը՝ ՀՀԿ-ականների մեղադրանքներին

«Վերջին օրերին այնքան շատ զանգեր ենք ստացել, և մենք իսկապես հասկանում ենք, որ կան շատ մարդիկ Հայաստանում, որոնք հավատում են՝ ԵՄ-ն լավ գործ է անում Հայաստանում։ Երբեմն սրանք բավականին զգայուն դեպքեր էին, մարդիկ զանգահարում էին մեր գրասենյակ՝ արտահայտելով իրենց աջակցությունը մեր ասածների վերաբերյալ։ Սովորաբար հայերը զանգահարում են մեզ, որպեսզի աջակցություն խնդրեն, բայց այս անգամ նրանք […]

Կան խնդիրներ, որոնց մասին պարտավորվածություն ունենք բարձրաձայնելու․ Սվիտալսկի

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր հանդիպել է լրագրողներին եւ նշել, որ ինքը Հայաստանում ԿԸՀ-ի կազմը փոխելու մասին իր հայտարարությունն արել էր շատ սիրալիր և կառուցողական տրամադրությամբ և ոգով: Հիշեցնենք, որ օրերս Սվիտալսկին հայտարարել էր, որ ԿԸՀ-ն պետք է դարձնել ավելի արժանահավատ, վստահություն վայելող կառույց՝ փոխելով կազմը:  «Կան խնդիրներ, որոնց մասին, որպես Եվրամիություն, […]

Անահիտ Բախշյանը դիմում է Տարոն Մարգարյանին

Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Երևանի Նոր Նորք վարչական տարածքի Թոթովենցի 3/9 հասցեի վրա գտնվող կանաչապատ տարածքի նկատմամբ տրվել է սեփականության իրավունք, որի վրա հունիսի 18-ին կատարվել է 13 ծառերի հատում և սեփականատերը, որն այդ օրը ներկայացրեց տարածքի նկատմամբ սեփականության իրավունքն ու շինթույլտվությունը: Սեփականատերը պնդում էր, որ տարածքը ձեռք […]

«Սա Հայաստան է և վերջ»

Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանն ասում է, որ այսօրվա գեներալ հռչակվածները բանակից այնքան չեն հասկանում, որքան «Ազատագրական բանակում» ծառայածները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ 96 թվականից այս կողմ ոչ մի հայաստանցի, բացի երջանկահիշատակ անձանցից, հերոսի կոչում չի ստացել: Նա նշեց, որ Լեոնիդ Ենգիբարյանի զինվորների մեծ մասն այսօր անգործության է մատնված: Նա անդրադարձավ նաև ներկայիս արտաքին […]

Արա Բաբլոյանն այցելել է վիրավորված զինծառայողին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ բուժում է ստանում Արցախում վիրավորված զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանը: ՀՀ ԱԺ նախագահը հետաքրքրվել է վիրավոր զինծառայողի առողջական վիճակով, զրուցել նրա հետ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում: Բժիշկները ներկայացրել են վիրավորի բուժման ընթացքը եւ արդյունքները: 

Նախագահականում քննարկվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները

Սերժ Սարգսյանի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում այսօր անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական հարաբերություններին և համագործակցության օրակարգին: Երկկողմ ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների առավել խորացման, հայ-ռուսական բազմոլորտ համագործակցությունը նոր ծրագրերով հարստացնելու ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև երկկողմ օրակարգն առաջ մղելու գործում […]

«Վլադիկն ասում էր` չհասցրի երեքին էլ սպանեի».նոր մանրամասներ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով դատական նիստը: Այսօր  ցուցմունք է տվել դեպքի օրը ծառայության մեջ գտնվող ոստիկան  Դավիթ Վարոսյանը: Վկան հայտնել է, որ 2016թ. հուլիսի 8-ին Շենգավիթ վարչական շրջանում գիշերային ծառայություն է իրականացրել գործով մյուս վկա ոստիկան Արսեն Մխոյանի հետ, որից հետո  հրահանգ են […]

Ցավ եմ ապրում, երբ խաղաղ պայմաններում, հրադադարի ժամանակ երիտասարդներ են զոհվում. Արա Բաբլոյան

  ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը ցավով անդրադարձել է վերջին մեկ ամսվա ընթացքում Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, որոնց հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել: ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Հայաստանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված