27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անահիտ Բախշյանը դիմում է Տարոն Մարգարյանին

Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Երևանի Նոր Նորք վարչական տարածքի Թոթովենցի 3/9 հասցեի վրա գտնվող կանաչապատ տարածքի նկատմամբ տրվել է սեփականության իրավունք, որի վրա հունիսի 18-ին կատարվել է 13 ծառերի հատում և սեփականատերը, որն այդ օրը ներկայացրեց տարածքի նկատմամբ սեփականության իրավունքն ու շինթույլտվությունը: Սեփականատերը պնդում էր, որ տարածքը ձեռք է բերել աճուրդով և վճարել է 12մլն դրամ: 14.02.2017թ.. N673-Ա «ԵՐԵՎԱՆ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2016 թ. գույքագրման մասին» որոշման մեջ Թոթովենցի 3/9 հասցեն չկա այն դեպքում, երբ Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2017թ. ծրագրում գրված է. 21. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը և (կամ) Երևանի ենթակայության կազմակերպությունները հանձնաժողովին են ներկայացնում` 1) վաճառքի ենթակա Գույքի ցանկը, որտեղ պետք է նշված լինի յուրաքանչյուր Գույքի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ձեռքբերման (շահագործման հանձնման) տարեթիվը, սկզբնական,հաշվեկշռային և գնահատված արժեքները` արտահայտված դրամով. 45. 2017 թվականին օտարման և (կամ) օգտագործման տրամադրման համար առաջարկվող գույքի ցանկում ընդգրկված է համարվում 2010-2016 թվականների ծրագրերում չընդգրկված և մինչև սույն ծրագրի ընդունվելը և (կամ) ծրագրի գործողության ընթացքում Երևան համայնքի անվամբ գրանցված գույքը, այդ թվում` Երևան համայնքի սեփականությանն անցած անժառանգ գույքը, դրա բաժինը: Խնդրում եմ պարզաբանել, թե արդյո՞ք կայացել է Նոր Նորքի 3/9 տարածքի աճուրդ, ե՞րբ է այն կայացել, կա՞ արդյոք վերոնշյալ հասցեն 14.02.2017թ.. N673-Ա «ԵՐԵՎԱՆ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2016 թ. գույքագրման մասին» որոշման մեջ և Երևանի 2005-2020թ.թ. հատակագծում ի՞նչ է եղել այդ տարածքի նպատակային նշանակությունն : Խնդրում եմ տրամադրել աճուրդի վերաբերյալ փաստաթղթերը, եթե այն կայացել է, սեփականաշնորհման և շինթույլտվության փաստաթղթերի պատճեները: Շնորհակալություն համագործակցության համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ