04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պն կողաշրջված ավտոբուսի 3 վիրավոր զինծառայողները տեղափոխվում են Երևան

Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 24-ին, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված ավտոբուսի կողաշրջվելու հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած պայմանագրային զինծառայողներից 3-ը քիչ անց կտեղափոխվեն Երեւան:  Այս մասին  Henaran.am-ը  տեղեկացավ  Վարդենիսի զինվորական հոսպիտալից: Այս պահին զինծառայողներին հոսպիտալում բուժզննում են անցնում: Վիճակների վերաբերյալ տեղեկությունները դեռեւս նախնական են: Ըստ Արտակարգ իրավիճակի նախարարության՝ վթարը տեղի է ունեցել ժամը 08:30-ի սահմաններում Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին: […]

7 զինծառայողի վիճակը ծանր է գնահատվում. Արծրուն Հովհաննիսյան

«Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող, մեկի վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխվում է Երևան, մյուսները հետազոտվում են, նախնական վիճակները գնահատվում է բավարար»,-ֆեյսբուքի իր էջում  մեկ ժամ  առաջ  գրառել էր  Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, որը քիչ առաջ նոր գրառում հրապարակեց. «Իրավիճակ փոխվեց։ Բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ […]

Նոր լարվածություն Թուրքիայի և Գերմանիայի միջև

Գերմանիայի և Թուրքիայի միջև նոր լարվածություն է հասունանում: Թուրքական «Haber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի հետախուզական ծառայությունը սկսել է հետևել երկրում գտնվող 150 թուրքերի, ովքեր կասկածվում են Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության օգտին լրտեսության մեջ: Գերմանիայում Թուրքիայի ներկայացուցչություններում աշխատող այդ քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական և տեխնիկական վերահսկում է սահմանվել: Աղբյուրի պնդմամբ՝ նշյալ անձանց անվանացանկը և Գերմանիայում գտնվելու վայրի մասին […]

Ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը.Հրապարակ

 «Ի՞նչ է փոխվելու 2018 թվականին Հայաստանում։ Ո՞վ է զբաղեցնելու ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, մյուս կարեւոր պաշտոնները։ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու՝ որեւէ փաստաթուղթ ստորագրվելո՞ւ է։ Մենք շարունակելու ենք մնալ ռուսական ազդեցության գոտո՞ւմ, թե՞ Եվրամիության հետ համաձայնագրի կնքումը, ըստ նախատրամադրվածության՝ աշնանը, փոխելու է մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորը։ Այս եւ բազում այլ հարցեր […]

Ումի՞ց է պաշտպանվում վարչապետը. Հրապարակ

«Տևական ժամանակ է՝ Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախորդ վարչապետերից մնացած ծառայողական մեքենա­ներից՝ BMW 750-ից և նախորդ սերնդի Lexsus LX470-ից, եւ երթևեկում է բոլորովին նոր ձեռք բերված Lexus LX 570-ով: Այն այս պահին գոյություն ունեցող ամենաշքեղ ու թանկարժեք ամենագնացներից է: Աղքատ Երկրի հարուստ վարչապե­տը որոշել է հետ չմնալ իր օլիգարխ կոլեգաներից վերջին սերնդի շքեղ մեքենաներով երթևեկելու […]

ՊՆ ավտոբուս է կողաշրջվել.կա 12 տուժած զինծառայող

Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 24-ին, վաղ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կողաշրջվել է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոբուսը: Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 12 պայմանագրային զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:  

Ինչո՞ւ չի բացվում Գագիկ Խաչատրյանի կառուցած եկեղեցին.Հրապարակ

Եղվարդում Գագիկ Խաչատրյանի կառուցած եկեղեցու աշխատանքներն ավարտվել են, բայց եկեղեցին չի բացվել։ Անցած կիրակի մեծ շուքով պետք է բացվեր Սբ. Սարգիս եկեղեցին, որը երկար տարիներ կառուցում են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, սակայն եկեղեցու բացումը դեռ չի կայացել, ու անորոշ է, թե երբ կլինի: Եղվարդի քաղաքապետարանից «Հրապարակ»-ին հայտնել […]

Ինչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար.168 ժամ

«Կարծում եմ, որ պարտավորությունների ցանկը կհստակեցվի, երբ պաշտոնապես կսկսվի  ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման  երկխոսությունը,  որն անհրաժեշտ փուլ է մինչև վիզաների ազատականացման անցումը:  Մինչ այս ոչ Հայաստանը, ոչ Եվրամիությունը  դրան պատրաստ չէին:  Եվ ընդհանրապես, կործում եմ Արևելյան գործընկերության  երկրների հետ  ԵՄ-ն քայլ առ քայլ  էր գնում այդ  ուղղությամբ:  Ինչպես գիտեք, սկզբում Մոլդովայի հետ  այդ հարցը լուծվեց, հետո՝ […]

Գործադիրն ԱԺ-ում անպաշտպան է մնալու. Հրապարակ

 «Հունիսի 26-ից ԱԺ հանձնաժողովներում սկսվելու է բյուջեի կատարողականի քննարկումը։ Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը։ Հրավիրված են վարչապետը, փոխվարչապետը, սոցապնախարարը, ԱՎԾ պետը։ Կատարողականի քննարկման մեկնարկին նախորդ տարիներին ներկա է եղել նաեւ վարչապետը, սակայն պարզ չէ, թե ինչպես կվարվի Կարապետյանը։ Ըստ էության, կատարողականի քննարկմանը գործադիրն «անպաշտպան» կմնա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված