12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Կաթիլային ճանապարհով ոռոգման համակարգն Արցախում կարևոր ուղղություններից է

Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններ: Կաթիլային ճանապարհով ոռոգման համակարգն Արցախում վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտի կարևոր ուղղություններից է: Պետությունն այս համակարգի ներդրման համար պետական աջակցություն է սահմանել: Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ինչպես նաև՝ անընդհատ աճող մշակովի դաշտերի և այգիների պայմաններում, պետական […]

«Մենք խաղաղ բնակչությանը երբեք չենք թիրախավորել» /տեսանյութ/

«Հայաստանի կողմից՝ ադրբեջանական կրակակահերթերը լռեցնելու գործողությունները ես, միանշանակ, ճիշտ եմ համարում: Դա պետք է արվեր, այլապես Ադրբեջանը շարունակելու էր  հրադադարի խախտումը: Ադրբեջանը իր հրետանիները տեղակայում է բնակավայրում : Այդպիսով՝ այդ երկիրը խախտում է բազմաթիվ օրենքներ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց քաղաքագետ Արա Պապյանը: Վերջինս շեշտեց՝ Ադրբեջանն  իր բնակչությանը թիրախ է դարձրել: Հայկական կողմը […]

Վթարային ջրանջատում Սևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ բաշխիչ ցանցում վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 7-ին ժամը 09.00-19.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի` Գոմաձոր, Ցամաքաբերդ, Գագարինավան թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Մինչև 2025թ-ը միասնական արժույթի անցնելու մասին խոսք լինել չի կարող

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկմանը հետաքրքրվեց, թե արդյոք ԿԲ-ն վերլուծել է, թե ՀՀ անդամագրությունը ԵԱՏՄ-ին ինչպիսի ազդեցություններ է գործել մեր տնտեսության ու ֆինանսական միջոցերի վրա: Ապա ևս մեկ հարց ուղղեց. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեսնո՞ւմ եք որևէ պոտենցիալ, որ այնտեղ միասնական դրամական միավոր ներդրվի, և ՀՀ-ն միանա դրան: Այսինքն՝ ստեղծվի […]

Ձեր նախագահությամբ դատի ժամանակի խոշտանգել են ամբաստանյալին. դատարանը հեռացավ որոշում կայացնելու

Արդեն հայտնել ենք, Ավան եւ Նոր Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր «Սասնա ծռեր» 18 անդամի գործով դատական նիստը: Այսօր ամբաստանյալների պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Մասնավորապես փաստաբան Լուսինե Սահակյանը իր միջնորդությունը հիմնավորեց այն հանգամքանքով, որ նույն դատավորի նախագահությամբ ընթացող Սասնա ծռեր 18 անդամի դատաքննության ժամանակ բռնություն է կիրառվել ամբաստանյալ […]

«Փառք Աստծու, որ կարողացանք այդքան աճ էլ ունենալ» (տեսանյութ)

«Իհարկե, հնարավոր է, եթե դուք հետևեք ուրիշ երկրների կանխատեսումներին, շատերը կանխատեսումներ են անում մինչև 2050 թվականը»,-այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է երկարաժամկետ կանխատեսումներ անել տնտեսության վերաբերյալ: Խոսքը նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին, որ նա ունեցավ խորհրդարանում առաջին նիստի ժամանակ: Ինչ վերաբերում է 2016 թվականին արձանագրված 0.2 […]

«Ադրբեջանում վախերն ավելանում են այդ երկրի իշխանությունների անուղեղության պատճառով» /տեսանյութ/

«Ընդհանուր առմամբ՝ կարող եմ ասել՝ վերջին տարիներին, երբ Ադրբեջանը սահմանում սադրանքների էր դիմում ու քաղաքացիական բնակչության վրա կրակ էր բացում, այդ երկրի ներքին քարոզչությունը փոխվեց: Ապրիլյան պատերազմից առաջ  ադրբեջանցիները մտածում էին՝ կարողանում են  ահաբեկել հայկական կողմին:   Ադրբեջանի իշխանությունները մտածում էին՝ Հահաստանը վախենում է իրենցից: Քաղաքացիական բնակչությա ուղղությամբ  հրթիռ արձակելը  բարբարոսություն է, այո, ես դա […]

Ուզում են ցույց տալ որ, իբր, Հայաստանն ահաբեկչական պետություն է /տեսանյութ/

  «Իրականում Ադրբեջանի ներքին հասարակական կարծիքը դեռևս  բավարար չէ պատերազմ վերսկսելու համար: Բայց շատ հետաքրքկիր է, թե վերջին օրերին տեղի ունեցած սահմանային լարվածությունը, երեխայի մահը ինչպես է մատուցվում ԶԼՄ-ներում՝  Ադրբեջանի կողմից: Այս երկիրը փորձում է միջազգային հանրության մոտ հայաստանին կաղապարել, ցույց տալ, որ, իբր, Հայաստանը ահաբեկչական պետություն է: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ աշխարհասփյուռ ադրբեջանցիներին հրահրել են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված