14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ձեր նախագահությամբ դատի ժամանակի խոշտանգել են ամբաստանյալին. դատարանը հեռացավ որոշում կայացնելու

Արդեն հայտնել ենք, Ավան եւ Նոր Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր «Սասնա ծռեր» 18 անդամի գործով դատական նիստը: Այսօր ամբաստանյալների պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Մասնավորապես փաստաբան Լուսինե Սահակյանը իր միջնորդությունը հիմնավորեց այն հանգամքանքով, որ նույն դատավորի նախագահությամբ ընթացող Սասնա ծռեր 18 անդամի դատաքննության ժամանակ բռնություն է կիրառվել ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի նկատմամբ:

Նա նշեց. «Այն աստիճանի ուժեղ էին ծեծում ամբաստանյալին, որ լսելով նրա ճիչերը` ստիպված էինք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ահազանգել: Թույլ չենք տա, որ դուք նախագահեք ընթացող դատական նիստը»:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ