Մի ասեք՝ բարի ախորժակ․ պատշաճ վարվելակերպը՝ սեղանի շուրջ

Սեղանի շուրջ վարվելակերպի կանոնները պետք է իմանա յուրաքանչյուրը։ Որպեսզի այլոց մոտ խայտառակ չլինեք, ձեզ լավ զգաք, ահա մի քանի կանոններ, որոնց պետք է հետեւել։ 1, Ապուրը մինչեւ վերջ մի կերեք։ Գեղեցիկ չէ, երբ փորձում են վերջին կաթիլներն էլ «քամել»։ 2, Անձեռոցիկը ճիշտ ծալեք։ Երբ կերել, վերջացրել եք, անձեռոցիկը ծալեք մեջտեղից, այն դրեք ափսեի ձախ կողմում։ […]