28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՌԴ-ից Հայաստան ուղևորվող օդանավը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր

  ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման համար նախատեսված «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռն արդեն մեկնել է Ռուսաստանից և այսօր, ժամը 19.20-ին վայրէջք կկատարի Երևանի Էրեբունի օդանավակայանում, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից: ՌԴ ԱԻ նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։ Այս օդանավը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների […]

Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից զինծառայողի սպանության դեպքի առթիվ

  Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սամվելի Մովսիսյանի սպանության դեպքի առթիվ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սամվելի […]

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

  Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության <<Զիմա>> կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: <<Զիմա>> տարածքից բռնկված հրդեհը դեռ չի մարել: Նախնական տվյալներով՝  250 -ից ավելի  հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Բացի […]

Խոսրովի անտառի հրդեհաշիջմանը մասնակցում է 1000-ից ավելի մարդ, այդ թվում՝ շուրջ 600 գյուղացի

  «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կան տարածքներ, որտեղ հրդեհաշիջումը ավարտված է և տարածման օջախներ չկան, բայց գոյացել են առանձին օջախներ, որտեղ հրդեհը տարածման վտանգ ունի, «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում հայտարարեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքներին, նրա խոսքով, մասնակցում է 1100-ից ավելի մարդ, իսկ մերձակա գյուղերից շուրջ 600 բնակիչ […]

Մատաղիսում նոր ներդրումներ են լինելու

Մատաղիսում նոր ներդրումներ են սպասվում: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Վերջին շրջանում Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքի մասին շատ է խոսվում: Լրատվական հոսքերը մեծամասամբ վերաբերվում են այս շրջանում իրականացվող ներդրումներին: Հրաշալի բնություն ունեցող այս համայնքը ներդրողներին հետաքրքիր է եւ զբոսաշրջության, եւ ձկնաբուծության, եւ հիդրոէներգետիկ հնարավորությունների զարգացման տեսանկյունից: Մատաղիսի ջրամբարի տարածքում նոր ներդրումներ […]

«Սա ոչ միայն իմ հաղթանակն էր, այլև ողջ հայության»

  Մեր նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել ենք ՝ օգոստոսի 1-ից 6-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվեց «У самого Чёрного моря»  միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էր շուրջ 70 մասնակից՝ աշխարհի տարբեր երկրներից: Մեր հայրենակից 13-ամյա Էդգար Միրզոյանը մասնակցել է մրցույթին՝ արդյունքում նվաճելով երկու մեդալ։ Henaran.am-ի հետ զրույցում    Էդգար Միրզոյանը, անդրադառնալով իր հաղթանակին՝ նշեց․  «Սոչիում կայացած միջազգային […]

«Չեմ հիշում ինչ-որ արարք կամ դեպք, որի համար պետք է զղջամ»

    Ժողովրդական երգիչ Արման Խաչատրյանի հետ Henaran.am-ը նախորդիվ զրուցելու առիթներ ունեցել է: Այս անգամ մեր թղթակիցը բլից հարցեր ուղղել երգչին՝ փորձելով վերջինիս բացահայտել նորովի:   -Արմա՛ն, ինչպե՞ս է սկսվում Ձեր օրը: -Լարված, բայց, իհարկե, միշտ չէ, որ այդպես է լինում։ Պարզապես վերջին շրջանում այդպես է ստացվում: -Ո՞րն է Ձեր սիրած զբաղմունքը: -Երգելը: – Սիրած […]

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 15-16-ը կնվազի

  Օգոստոսի 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը օգոստոսի 15-16-ը կնվազի 5-6, 18-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում օգոստոսի 15-17-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև […]

Երևանում և 5 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-15:00 Սարյան փ. 4, 6, 8, 10, 14, Դեմիրճյան փ. 27/1, Արամի փ. 24, 26 շենքերը, Նուբարաշեն 1-ին փ. 1-21, 3-րդ փ. 2-41, 4-րդ փ. 1-9, 6-րդ փ. 26, 28, սեփական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված