Երգչուհին գտավ իր դերասան կեսին. մի սիրո պատմություն /տեսանյութ/
Ճակատագրական հանդիպում էր: Մերին պատմում է և ժպտում: Նա վստահ է պետք է հանդիպեր Իվանին, քանի որ երկուսն էլ նույն կերպ են մտածում: Երաժշտական ճաշակը
տարբեր է, բայց ի վերջո երկուսի հոգում էլ հայրենիք կա:
«Երգչուհի դառնալու մասին չէի երազում, որովհետև ծնվել և մեծացել եմ գյուղում: Ես արվեստագետի ընտանիքում էի ծնվել, բայց մտածում էի `գյուղի երեխա եմ ու քաղաքի գելերի մեջ ի՞նչ պետք է անեմ…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց երգչուհի Մերի Բաբայանը:
Իվան Մովսիսյանն էլ երազում էր թատրոնի մասին: Թատերական ինստիտուտ ընդունվեց բավականին հասուն տարիքում ու կամաց-կամաց նվաճեց իր հանդիսատեսի սիրտը:
Իվանն ու Մերին հանդիպեցին իրար պատահաբար, բայց երկուսն էլ վստահ են` ծնվել էին իրար համար:
«Եղբայրս ծառայում էր բանակում և անբողջ ընտանիքով նայում էինք «Բանակում» սերիալը: Կարելի է ասել` պաշտում էինք Իվանի կերպարին…»,-ժպտում է Մերին և շարունակում պատմել իր սիրո պատմությունը:
Երգչուհի Մերի Բաբայան ու դերասան Իվան Մովսիսյանը լրացնում են իրար, որովհետև հոգում սեր ու հայրենիք ունեն: Իվան Մովսիսյանը երկար չի պատմում. «Վայքից եմ ու ընկերներս միշտ հուշում էին` մի հիասթափվիր, մի օր կհասնես քո նպատակին և 26 տարեկանում ընդունվեցի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ»,-պատմում է Իվան Մովսիսյանը:
Ամուսինները նշում են`դեռ շատ անելիք կա և դեռ շատ բարձունքներ են նվաճելու:
Զրույցի մանրամասները` տեսանյութում: