ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցել է
ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան մասին, ում ստեղծագործությունը մեր գրական-մշակութային գանձարանի անբաժանելի մասն է: Նա ստեղծեց գրականություն, որը երբեւէ ժամանակ չճանաչեց: Նա ստեղծեց հրապարակախոսություն, որն իր թեմատիկայով արդիական էր ցանկացած ժամանակի մեջ: Նրա թարգմանությամբ գրականությունը հաղթահարեց բոլոր սահմանները: […]