Տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով երեկ երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը: «Հարգելի՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, սրտանց ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Հայ-թուրքմենական հարաբերությունները բարեկամական են և բազմաշերտ բնույթ ունեն: […]