04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահի երդման հանդիսավոր արարողությունը

Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահի երդման հանդիսավոր արարողությունը:  Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով եւ ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:

«Չպետք է երեխային հալածել պաշտոնյայի զավակ լինելու պատճառով» (տեսանյութ)

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարծում է, որ եթե նույնիսկ Հրազդանի քաղաքապետի որդին օրենքը խախտել է, նա դպրոցում ոսկե մեդալն ազնվորեն է վաստակել: Այս մասին նա խոսեց այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ կրթության իրավունք ունի, եթե նույնիսկ նա դատապարտված լինի եւ բանտում պատիժ կրի: «Հիշեք «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմը. պատժավայրից հերոսին […]

«Լեզվի հարստությունը միայն բառերի քանակով չի որոշվում»

Լեզվաբան  Լավրենտի Միրզոյանը ոչ մի կերպ չի ընդունում այն պնդումները, թե հայերենն աղքատ լեզու է։ Ավելին, նման պնդումներ անողները, ըստ նրա,  մեր լեզուն խորությամբ չգիտեն։ Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։  «Հովհաննես Բարսեղյանի ուղղագրական-ուղղախոսական բառարանը 135 հազար բառ է պարունակում, բայց մենք մոռանում ենք, որ լեզուն ժամանակի ընթացքում հարստանում է։ Բացի այդ՝ […]

Չվարանել ու պատվաստվել. նախարարը՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութից (տեսանյութ)

«Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը Հայաստանում ներդրվելու է 2007 թվականի դեկտեմբերից։ Այն ունենալու է պարտադիր բնույթ, բայց չցանկացողներն էլ կարող են գրավոր համաձայնությամբ հրաժարվել պատվաստումից»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Ըստ նրա՝ պետք է չվարանել ու պատվաստվել։ «Ցավալիորեն մեզ մոտ ուռուցքները հայտնաբերվում են 3-4-րդ փուլում, բուժման համար ծախսվում են մեծ միջոցներ, իսկ […]

Պատժել դատավորին.փաստաբանները այլ ելք չեն տեսնում

«Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով  շարունակվող այսօրվա դատական նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանը շարունակում է սանկցիաներ կիրառել փաստաբանների վրա:  Վերադառնալով  խորհրդակացական սենյակից  դատավորը այս անգամ սանկցիա կիրառեց կիրառցլ փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Մուշեղ Լալայանի, Դավիթ Գյուրջյանի   նկատմամբ: Դատարանը դիմելու է Փաստաբանական պալատ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Արդեն հայտնել ենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր […]

Արամ MP3-ին եւ Գարիկ Պապոյանը վերադառնում են Հանրային

Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում նոր հաղորդմամբ կներկայանան սիրված երգիչ, հումորիստ Արամ MP3-ին եւ Գարիկ Պապոյանը: «Լավ երեկո» խորագիրը կրող հաղորդումը եթերում կլինի յուրաքանչյուր ուրբաթ՝  «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից հետո: Նախագիծը հիշեցնում է ողջ աշխարհում հայտնի եւ սիրված «Երեկոյան շոու»  ձեւաչափը: Հաղորդավարները ծրագրի շրջանակում կհյուրընկալեն հայաստանյան եւ համաշխարհային ճանաչում ունեցող անձանց, կքննարկեն շաբաթվա ընթացքում տեղի […]

Օգտվեք կանոնավոր ուղևորափոխադրողներից. նախարարը հորդորում է

«Հյուսիս-հարավ ճանապարհի համար ծախսվել է 150 միլիոն դոլար, հանձնվել է 31 կիլոմետր ճանապարհ, բայց այդ 150 միլիոնը չի ծախսվել միայն 31 կիլոմետրի վրա, 31 կմ-ի վրա ծախսվել է 70 միլիոն, մնացած գումարը ծախսվել է հողային աշխատանքների վրա, որը հիմա կատարվում է Աշտարակ-Թալին և Թալին-Գյումրի հատվածում»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի […]

Սահմանամերձ համայնքներին տրվող աջակցության ժամկետը երկարաձգվեց

 «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծն ընդունվեց այսօր Կառավարության նիստի ժամանակ: «Սամանամերձ համայնքների աջակցելու մեր ժամանակահատվածը ըստ օրենքի 2018 թվականի հունվարի մեկով ավարտվում էր, և Կառավարությունն այս որոշմամբ փոփոխություն է իրականացնում և սահմանամերձ բնակավայրերի աջակցությունը շարունակելու է մինչև 2021 թվականն առկա հիմնական կետերով: Այսինքն՝ այս բոլոր արտոնությունները պահպանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված