06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Երևանի թիմը կմասնակցի «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի եզրափակիչ փուլին

Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը հանդիպել է սեպտեմբերի 7-10-ը Ծաղկաձորում անցկացվող «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի 2017 թվականի եզրափակիչ փուլ անցած Երևանը ներկայացնող  մարզիկներին և  բարի երթ մաղթել նրանց այդ մարզական ստուգատեսում: Գոռ Վարդանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս հնարավորին նպաստելու է նաև տարեց մարզիկների ակտիվ ներգրավվածությանը մարզական տարաբնույթ միջոցառումներին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը տեղեկացրել է, որ երևանցի մարզիկներն ապահովվել են համապատասխան գույքով և մարզական հանդերձանքով:
Տարեց մարզիկներն էլ իրենց հերթին նշել են, որ նախապատրաստվել են հավուր պատշաճի և կանեն հնարավորը՝ առաջին անգամ անցկացվող այս մրցումների եզրափակիչ փուլում ևս Երևանի մարզական պատիվը բարձր պահելու համար:
Հարկ է նշել, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում կայացած նախընտրական փուլի արդյունքում ձևավորված երևանյան թիմը ՀՀ մարզերի ներկայացուցիչների հետ ուժերը կչափի շախմատ, շաշկի, նարդի և դարձ մարզաձևերում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ