08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքերը իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին զորավարժություն են սկսել

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին սկսել են զորավարժություն անցկացնել Իրաքի սահմանին՝ Սիլոպի-Հաբուր սահմանային շրջանում: Մասնավորապես Հաբուրի սահմանային կետը անցում է ապահովում Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի և հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության Զահո քաղաքի միջև; Այս մասին հայտնել է թուրքական բանակի գլխավոր շտաբը՝ նշելով նաև, որ զորավարժությանը զուգահեռ շարունակվում են հակաահաբեկչական օպերացիաները վերոնշյալ սահմանային գոտիներում: «Hurriyet» […]

«Մադրիդյան սկզբունքները մենք չենք առաջարկել, առաջարկել են միջնորդները»

«Մադրիդյան սկզբունքները մենք չենք առաջարկել, առաջարկել են միջնորդները: Հիշեցնեմ, որ երեք կողմերից երկուսը դրանք ընդունել են որպես հիմք բանակցությունների համար՝ Հայաստանը և Ադրբեջանը, Արցախը նույնիսկ որպես հիմք չի ընդունել: Այն պրոցեսը, որը չկա Ադրբեջանի պատճառով, քննարկելն անիմաստ է, քանի որ այսօր առարկայական բանակցություններ չկան»,-այսօր «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:  Նա նշեց նաև. […]

«Կարողացել է փոխել մարդկանց…»/տեսանյութ/

«Վարչապետի գործնեությանը հետևում եմ դեռ այն ժամանակներից, երբ նա այլ պաշտոններ էր զբաղեցնում: Ես գիտեմ, որ նա բավականին հաջողակ բիզնեսմեն է եղել »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը: Ռուբեն Աղուզումցյանի խոսքով՝ վարչապետից բոլորիս սպասելիքներն էլ մեծ են.« Բայց, ինչպես միշտ , մենք հայերս շատ ենք […]

«Այն մարդիկ, ովքեր պետք է օրենքը կիրառեն կառավարման հարցերում ինքնուս են» /տեսանյութ/

«Արտակարգ օրենքներ ունենք, բայց օրենքներին հետևող չկա: Եթե այդ օրենքները կիրառվի՝ արտակարգ լավ կլինի, բայց այն մարդիկ, ովքեր պետք է օրենքը կիրառեն կառավարման հարցերում ինքնուս են»,-այսօր՝ սեպտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը: Հոգեբանի խոսքով՝ այն ինչը հոգեբանության մեջ վաղուց հայտնի է և պարզագույն, […]

Դիարբեքիրի հայկական եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում: Այս մասին գրում է «CNNTurk»-ը: Սբ. Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այլըքը հայտնել է, որ  թուրք-քրդական բախումների հետևանքով այս շրջանում ներկայումս շարունակվում է պարետային ժամը, և իրենք մեծ դժվարությամբ են թույլտվություն ձեռք բերում եկեղեցի մտնելու համար: Այլըքը հայտնել է, […]

Ինչ եղանակ է սպասվում

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-23-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում քննարկվում է Հայաստանի տնտեսական օրակարգը

Այսօր Երևանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովը: Համաժողովն անցկացվում է 4 ուղղություններով՝ Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում, Արտաքին քաղաքականության օրակարգ, Հայապահպանության հիմնախնդիրներ:    Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ ուղղության առաջին թեմատիկ նիստը անցկացվում է «Հայաստանի տնտեսության զարգացումը և ներդրումները» խորագրի ներքո: Նիստի շրջանակներում ելույթներով են հանդես գալիս Հայաստանի զարգացման հիմնադրամի […]

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի սփյուռքագետ Քնարիկ Սվազլյանը:   ԹԵՄԱ՝   սեպտեմբերի  18-20-ը  Հայաստանում անցկացվում է  Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը. Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար համաժողովի կարեւորությունը. ՀՀ նախագահի ելույթը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված