04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լակոտ, ես բանուգործ չունե՞մ, քո հետևից ընկնեմ.«Զինված խմբի» պարագլուխը բարկացավ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց  2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը։ Ցուցմունք տալու համար դահլիճ հրավիրվեց Իշխան Թադևոսյանը: Վկան նշեց, որ իր հայրը Ավետ Բարեյանի միջոցով ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ: «Մի անգամ, երբ հայրս գիշերը տուն չեկավ՝ ես անհանգստացած զանգեցի Ավետին: Ասել եմ, որ […]

Առաջիկայում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ավիացիայի ոլորտում նոր միջպետական համաձայնագիր կստորագրվի

Առաջիկայում ծրագրվում է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ավիացիայի ոլորտում նոր միջպետական համաձայնագիր ստորագրել. այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման  ընթացքում հայտնեց  Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը: Բանախոսը շեշտեց՝  այս  տարվա ամռանը արդեն իսկ  հանդիպում է  տեղի ունեցել  չինացի գործընկերների հետ: «Ծրագրում ենք նոր միջպետական համաձայնագիր ստորագրել, ինչը ավիաընկերություններին թույլ կտա ավելի ազատ […]

Այդ անվան առաջ ծնկի են գալիս բոլորը` երկնավորներն ու երկրավորները

Այն ժամանակ Պիղատոսը Հիսուսին հանձնեց նրանց ձեռքը, որպեսզի խաչվի։ Նրանք առան Հիսուսին և տարան։ Հիսուսը խաչը շալակած ելավ այն տեղը, որ կոչվում էր Գանգի տեղ, եբրայերեն՝ Գողգոթա։ Այնտեղ խաչեցին նրան և նրա հետ՝ երկու հոգու ևս՝ երկու կողմերից, իսկ Հիսուսին՝ նրանց մեջտեղում։ Պիղատոսը խաչի վրա դնել տվեց մի ցուցատախտակ, որի վրա գրված էր. «Հիսուս Նազովրեցի՝ […]

Նյարդային արձագանք էր․ քաղաքագետը՝ Ալիեւի ելույթից

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթներին  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում։ Քաղաքագետը նշեց, որ ակնհայտ է, որ երկու կողմերը շատ հակադիր դիրքորոշումներ ունեն և դրանք արտահայտելու առիթը բաց չեն թողնում: «Անկախ այն հիմնական ուղերձներից, որոնք հնչում էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ելույթներում, միակ փաստն […]

Սեֆիլյանը օրենքի դեմ էր դուրս եկել.վկա

 Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Այսօրվա նիստում ցուցմունք է տվել «Հիմնադիր խորհրդարանի» նախկին անդամ Վիգեն Կանաշյանը: Վկան  նշել է, որ որեւէ առնչություն, շփում չի ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարների հետ։ Կանաշյանը հայտնել է, որ ինքը Լիբանանից է, 2013 թ հունվարին մշտական բնակություն է հաստատել Հայաստանում, եւ որպեսզի […]

Հայ-վատիկանյան հարաբերություններն ունեն դարավոր պատմություն

Սեպտեմբերի 20-ին ՀՀ Անկախության օրվա, ինչպես նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում տեղի ունեցավ եկեղեցական ծիսակատարություն՝ Սուրբ Աթոռի արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի նախագահությամբ: Արարողությունից առաջ ներկաներին ողջույնի խոսք ուղղեց Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի ռեկտոր գերապայծառ Նարեկ Նամոյանը: Պատարագին հնչեցրած իր […]

Ժիրայր Սեֆիլյանը կոչով դիմել Նիկոլ Փաշինյանին, Սեյրան Օհանյանին և այլոց

Ժիրայր Սեֆիլյանը քաղաքական եւ հասարակական գործիչներին առաջարկում է ստեղծել սզգային դիմադրության ճակատ :Ժիրայր Սեֆիլյանի հասցեական դիմումը հասարակական և քաղաքական գործիչներին:  Վերջ տալ ինքնախաբեությանը և ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր օրակարգով ստեղծել Ազգային դիմադրության ճակատ. «22» սեպտեմբերի 2017թ., «Արմավիր» ՔԿՀ «Անուն առ անուն դիմում եմ այն անձանց (ցուցակը կցում եմ), ովքեր իմ կարծիքով ունակ են համախմբվելու դեպքում […]

Նալբանդյանն ու Լավրովը հանդիպել են

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսատսանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձան հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի: Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը արծարծեցին առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը։ 

Հայաստանը և Միկրոնեզիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Միկրոնեզիայի արտաքին գործերի քարտուղար Լորին Ռոբերտը ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը: Ստորագրման արարողությանը հետևած զրույցի ժամանակ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավորություն է ընձեռում ակտիվացնել երկկողմ շփումները և համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված