04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Խելացի դրամապանակներ» և աքսեսուարներ արտադրող ընկերությունն՝ ազատ տնտեսական գոտում

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց «ԷՌԱ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս»  ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաներով «խելացի դրամապանակներ» և աքսեսուարներ արտադրելու համար: Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է 5 տարի: Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը զեկուցեց, որ […]

Վարորդական իրավունքի վկայական են ծախել

Կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կ. Չ.-ն, Աբովյան քաղաքի բնակչուհուն վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ քննությունները դրական գնահատելու դիմաց, նույն բաժանմունքի առանձին ծառայողների հետ կաշառք է ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել, որի […]

Փոփոխություն Հարկային օրենսգրքում

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց փոփոխություններ կատարել ՀՀ «Հարկային օրենսգրքում»: Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ օրենքը սահմանում է, որ կազմակերպությանը հետ վերադարձման ենթակա հարկը 20-օրյա ժամկետում չվերադարձնելու պարագայում տույժ է հաշվարկվում, որը 90-րդ օրվանից սկսած է վճարվում: Նախագծով առաջարկվում է դա կրճատել 30-օրյայի: «Սրանով ավելի բարենպաստ կստեղծվի տնտեսվարող սուբյեկտի համար: Ուսումնասիրվել […]

«Մենք իրականում ուզում ենք տնտեսական և ինվեստիցիոն ռեգուլյար հարթակ ստեղծել Հայաստանում»

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2018 թվականին միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց: «Վերջերս կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում մենք ներկայացրինք Հայաստանի տնտեսական հստակ ներուժի, ներդրումային ծրագրերի և արձանագրված տնտեսական աճի վերաբերյալ համալիր տղեկատվություն: Փաստ է, որ մենք ունենք դա առավել հասանելի դարձնելու խնդիր»,-ասաց նա: Ելնելով վերոնշյալից վարչապետը հանձնարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավարին […]

Մտահոգության տեղիք են տալիս. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքների վերաբերյալ հանձնարարական տվեց: «Գյուղատնտեսության ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտներից մեկը»,-հիշեցրեց վարչապետը, ապա նշեց, որ կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելուն, անհրաժեշտ պայմանները ապահովելուն և այն արդյունավետ ձևով իրագործելու վրա: «Վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերվող վիճակագրական արդյունքները մեզ համար մտահոգության […]

Վարչապետը մարզպետներից ևս հաշվետվություն է պահանջում

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր թվային օրակարգի մշակմանը: «Մեկնարկել ենք թվային օրակարգ ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները: Դրա մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը, թափանցիկությանը և բարենպաստ բիզնես միջավայրի ապահովմանը»,-ասաց վարչապետը: Նա նշեց, որ հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ստեղծման գործում ներառվել են տեղական և միջազգային […]

Ի՞նչ վիճակում է Լևոն Հայրապետյանը /տեսանյութ/

«Լևոն Հայրապետյանի մասին իմ ունեցած վերջին տեղեկությունների համաձայն՝ մի քանի ամիս է մնացել, որ նա  վերջնականապես ազատության մեջ լինի: Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը ծանր է և նա բանտում չի կարող երկար դիմանալ:Իմ տեղեկությամբ հնարավոր է կրկին կիրառվի տնային կալանքի տարբերակը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը, ով բազաթիվ անգամ բողոքի ակցիաներ է կազմակերպել ի […]

Մոսկվա- Գյումրի չվերթի ժամանակ օդանավն արտահերթ վայրէջք է կատարել

Նախօրեին Մոսկվայից Գյումրի թռչող «Պոբեդա» ավիաուղիներին պատկանող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում՝ ծխող ուղևորի պատճառով, գրում է «Интерфакс».-ը: Նշվում է, որ տղամարդը ծխել է օդանավում, չի ենթարկվել բորտուղեկցորդուհիների պահանջներին և ագրեսիվ պահվածք է դրսևորել: Օդանավի անձնակազմը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել մոտակա՝ Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդիի օդանավակայանում, որտեղ ուղևորին ոստիկանությանը հանձնելուց հետո միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված