11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արա Բալոյանը մեկնում է

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի եւ արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:

Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Լիբերիայի արտգործնախարար Մարջոն Կամարան ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։ Ստորագրմանը հետևած զրույցի ընթացքում արտգործնախարարներն անդրադարձան միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացմանը։ 

Նրբություններ են փոխվելու

Կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանի խոսքով՝ բարձրագույն կրթության վերաբերյալ նոր առաջ քաշվող նախագիծը բազում խնդիրներ է լուծելու: «Իհարկե, համամիտ եմ, որ կրթության որակը մեր երկրում բարձր չէ, բայց նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին բարձրագույն կրթության մասին նոր օրենք կբերվի ԱԺ, որը միտված է բուհական համակարգի տրամաբանությունը, կառավարման նրբություններն ամբողջությամբ փոխելուն: Նախագիծն առնչվում է ռեկտորների, դեկանների ընտրությանը»,-Henaran.am-ի հետ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շուշան Պետրոսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ: «Դուք հայ երգը ներկայացնող այն արվեստագետներից եք, որն արժանիորեն վայելում է մեր ժողովրդի սերն ու համակրանքը: Ազգային զարթոնքի և անկախ պետականության ակունքներում կանգնած երիտասարդ սերնդակիցների հետ Ձեզ բախտ վիճակվեց մասնակցելու նորօրյա […]

Հարկ եղած դեպքում կխստացնենք տնտեսական ճնշումները Թուրքիայի վրա․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեղեկացրել է, որ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները սահմանափակվել են, իսկ անհրաժեշտության դեպքում այդ երկրի նկատմամբ տնտեսական ճնշումները կարող են ավելի խստացվել: Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին Մերկելը հայտարարել է Թուրքիայում ազատազրկված Գերմանիայի քաղաքացիների խնդրի համատեքստում: «Առանց այդ էլ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները արդեն որոշ ժամանակ է՝ սահմանափակվել են: Եվ եթե […]

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն իրանագետ Արտյոմ Տոնոյանը և ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը:   ԹԵՄԱ՝  Ադրբեջանի նախագահ  Ի․ Ալիևի՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ունեցած ելույթի և  ՀՀ  ԱԺ պատվիրակության՝  Բաքու կատարած այցի հասարակական արձագանքներն Ադրբեջանում․ Ադրբեջանի  ներքաղաքական իրավիճակի զարգացումները:

Մեղրիի մաքսակետի մոտ 3 անձ է դանակահարվել

Մեղրիի մաքսատան մոտ սեպտեմբերի 22-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվական ծառայությունից այտնում են, որ  նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կասկածյալը ներկայացել է ոստիկանություն: Ներկայումս գործը քննվում է Քննչական կոմիտեում:

Եվրոպայի հետ էլ վատ չենք չէ՞. Մուրադ Մուրադյանը՝ «Ելքի» նախագծից

ԱԺ ՀՀԿ  խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը դեմ է «Ելք» խմբակցության նախաձեռնությանը՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից. այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:  «ԵԱՏՄ-ի շուկայի թվի մասին բոլորս գիտենք, բայց շուկան թողեք, շուկայի մասին չէ խոսքը, ԵՏՄ-ում քանի՞ միլիոն մարդ է ապրում, քանի՞ միլիոն մարդ է ապրում: Իրենք եթե դա գիտեն, բա իմաստը ո՞րն է, իրենց համար […]

Տավարի միսը կդառնա 5 000 դրամ. Ժամանակ

  «Առաջիկայում աղետալի վի­ճակ է սպասվում անասնաբու­ծության ոլորտում: Այս տարվա երաշտի պատճառով խոտի պաշարները կտրուկ իջել են, և մեկ կապ խոտի գինը, Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանի ներկայացմամբ, անցած տար­վա 500-600 դրամի փոխարեն դարձել է 2000-2200 դրամ: Նրա խոսքով՝ տարեվերջին մենք մոտ 100.000 գլուխ անասուն պակաս կունենանք: Աշնանը մսի գինը մի փոքր կիջնի, քանի որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված