30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նրբություններ են փոխվելու

Կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանի խոսքով՝ բարձրագույն կրթության վերաբերյալ նոր առաջ քաշվող նախագիծը բազում խնդիրներ է լուծելու: «Իհարկե, համամիտ եմ, որ կրթության որակը մեր երկրում բարձր չէ, բայց նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին բարձրագույն կրթության մասին նոր օրենք կբերվի ԱԺ, որը միտված է բուհական համակարգի տրամաբանությունը, կառավարման նրբություններն ամբողջությամբ փոխելուն: Նախագիծն առնչվում է ռեկտորների, դեկանների ընտրությանը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինս նկատեց, որ նույն օրենքով բուհերն ստանում են լայն ինքնավարություն, այդ թվում նաև ֆինանսական: «Երբ նայում ենք բուհերի ֆինանսավորման աղբուրները, տեսնում ենք, որ 90-95 տոկոսով  ֆինանսավորվում են վարձավճարներից: Մենք ամբողջը թողել ենք վարձավճարների վրա: Ճիշտ մոտեցում չէ, որ միայն ուսանողի կողմից վճարվող վարձի վրա մնա, իսկ նոր օրենքն այլ հնարավորություն կտա»,-բացատրեց Վ. Մկրտչյանը:

Դիտարկմանը, թե ամեն դեպքում կմնա խնդիրը, որ աշխատաշուկան ու բուհերը չեն համագործակցում, փոխնախարարն արձագանքեց. «Սա մեր ցավոտ խնդիրներից մեկն է. բուհը պատրաստում է մասնագետ, ով աշխատաշուկայի պահանջներին չի համապատասխանում»:  Որպես օրինակ նա բերեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը գերակա ուղղություն է և պահանջված, սակայն մեր գործատուները դժգոհում են, որ ուսանողները չեն համապատասխանում իրենց ուզած որակներին, և իրենք ստիպված են լրացուցիչ վերաորակավորում անցկացնել: «Սա խնդիր է, բայց մենք հիմա մշակում ենք կրթական ծրագրերի չափորոշիչներ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ