Մեդվեդեւը կայցելի Հայաստան
 
                        ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը տեղեկացրել է, որ պլանավորում է մասնակցել Հայաստանում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Այդ մասին տեղեկացնում է Տասս գործակալությունը։ Պատասխանելով փոխվարչապետ Իգոր Շուվալովին, ով ասել էր, որ մաքսային վարչարարությունը պետք է կատարելագործվի, Մեդվեդեւը նշել է․ «Ես կշարունակեմ քննարկել այդ հարցերը Հայաստանում կայանալիք միջկառավարական խորհրդի առաջիկա նիստում»։
 
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        



































