14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Այսօր Հայաստան կժամանի ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը

Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ այսօր Հայաստան կժամանի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։ Նշվում է, որ հանձնակատար Հաանը կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, Վարչապետ Կարեն Կարապետյանին, Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին՝ քննարկելու Արեւելյան գործընկերության գագաթաժողովի առաջնահերթությունները եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման հարցերը։ Դրանք արտացոլված են ԵՄ – […]

Կոչ Վրաստանի իշխանություններին. Վահագն Չախալյան

Սույնով հայտնում ենք մեր մտահոգությունը 2017 թ. սեպտեմբերի 30-ին հայաբնակ Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո համայնքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Գումբուրդոյի եկեղեցու հարևանությամբ հայտնաբերված նախնիների ոսկորների վերաթաղման և այդ աճյունների վրա խաչքարի տեղադրման խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը մի անգամ ևս բացահայտում է երկու երևույթ: Առաջինը՝ Վրաստանի իշխանությունները Վրաստանի հայության ազգային-մշակութային և կրոնական իրավունքների նկատմամբ շարունակում են […]

Գյումրիում տոն էր. Սերժ Սարգսյանի հետ /ֆոտո/

Գյումրեցիներին շնորհավորելու էր եկել անձամբ ՀՀ նախագահը: Նախագահին աղ ու հացով, գյումրեցու ավանդական գաթայով դիմավորեցին, ջուրն էլ կլկլանով հյուրասիրեցին հացի փառատոնին: ու հյուրերով սեղան նստեցին հացի բյուր տեսակներով առատ սեղանի մոտ, որտեղ հիմնականում հայկական ավանդական  հացատեսակներն ու գաթայի տեսակներն էին:    «Հացի փառատոն» քաղաքում անցկացվել է դեռ 2013 թվականից սկսած: Փառատոնը նպատակն է ներկայացնելու գյումրեցու […]

«Իգլա»-ի գործով գլխավոր «հերոսը» փախե՞լ է .մանրամասներ

Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը ՀՀ իրավապահների դիմումի հիման վրա Թբիլիսիում ձերբակալել էր  Սամվել Բաբայանին «Իգլա» զենիթահրթիռային համակարգ մատակարարած անձ հանդիսացող Ռոբերտ Աղվանյանին: Աղվանյանի ձերբակալվել է մարտ ամսին, սակայն նա այդպես էլ չի արտահանձնվել Հայաստանին: Նշենք, որ Ռոբերտ Աղվանյանը Էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկի որդին է: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում […]

Օդերեվութաբանները զգուշացնում են

Հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ, 4-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Հոկտեմբերի 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-3-ը կնվազի 5-6 աստիճանով, 5-6-ին՝ ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ […]

Վիգեն Սարգսյանը չի հանձնվելու

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բնական աշխատանքային գործընթաց է որակում նախարարությունում վերջին կադրային փոփոխությունները: «Զինվորական ծառայության մեջ շատ կարևոր է ռոտացիոն մոտեցումն ու որ բարձրաստիճան պաշտոնյաները փոխեն իրենց ոլորտը, դա կարևոր է խնդիրները լուծելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Նախարարը նկատեց, որ մի շարք փոփոխություններ եղել են ու առաջիկա օրերին ևս լինելու են: «Հետագա աշխատանքի […]

Վերջին հրաժեշտ

ԱԱԾ նախին տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12.00-ից 14.00-ն ՀՀ ԱԱԾ վարչական շենքի ակումբում։ Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։ Գ.Հակոբյանը կյանքից հեռացել է 2017 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ծանր հիվանդությունից հետո: Գ.Հակոբյանը մեծ ավանդ է ունեցել Հայրենիքի […]

Օգնենք

Ընկերներ, նամակ ունենք, գրում է երեխայի մայրը:  Երեխան 4 տարեկանից ցավ է տանում, միայնակ եմ իրեն մեծացնում, հայրը իմանալով երեխայի դիագնոզի մասին, լքեց՝ նախընտրելով հանգիստ կյանքը: Օր օրի երեխան ավելի է վատանում, ցնցումների մեջ է, տառապում է, չեմ հասցնում հակացնցումային դեղերը գնել: Մի քանի անգամ դիմել եմ, որպեսզի թոշակավորեն, մերժել են առանց պատճառն ասելու: Անվճար […]

«Ժողովուրդ ջան, կրկին ենք հերքում»

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է. «Այն որ ասում են՝ մի ապուշ քարը գցում է փոսը, 100 խելոք չեն կարողանում հանեն, այս անգամ այդ ապուշը դարի ցուրտ ձմեռ ժողովրդին խոստացողն է: Ով տեսնում է, դա է հարցնում:  Ժողովուրդ ջան, մեկ անգամ հերքել ենք, կրկին ենք հերքում: Հայաստանի և ընդհանրապես աշխարհի ոչ մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված