Երևանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը, երևանաբնակ զինծառայողների ծնողների հետ միասին, ուղևորվել են սահմանամերձ զորամասեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1600 ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Այն, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող, 5-րդ տարին անընդմեջ կազմակերպվող, այս նախաձեռնությունն իսկապես սպասված է, փաստում է յուրաքանչյուր անգամ հազարավոր քաղաքացիների ծրագրում ընդգրկվելու ցանկությունը, որոնց մի մասն, ի դեպ, առաջին անգամ չէ, որ […]