Շանթ և ընկերներ գործով Ալեքը ազատ կարձակվի

Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված Ալեք Պողոսյանը վաղը ազատ կարձակվի Կոշ քրեակատարողական հիմնարկից։Նա լիարժեք կրել է պատժաչափը: Հիշեցնենք, որ Ալեք Պողոսյանին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի վճռով մեղավոր էր ճանաչել 2013 թ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար։ […]