18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ապրիլյան պատերազմի հերոս Հովհաննեսը պայքարում է…

2016 թվականի մայիսի 13-ին Թալիշում ծանր վիրավորում ստացած վանաձորցի Հովհաննես Պողոսյանը դեռ շարունակում է պայքարել լիարժեք կենսակերպի վերադառնալու համար: Գանգուղեղային ծանր վնասվածք ստացած Հովհաննեսը կոմայից դուրս եկավ: Մեկ ու կես տարի հերոսը պայքարում էր:

Հովհաննես Պողոսյանը այսօր  ենթարկվել է վիրահատության: Աննախադեպ վիրահատության արդյունքում Հովհաննեսը կարող է վերագտնել իր երազները: Հերոսի մայրը` Գայանե Ասատրյանը միշտ հավատում էր հրաշքին:

5 և կես ժամ տևած վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Հովհաննես Պողոսյանին սպասում է երկարատև վերականգնողական բուժում:

 Հովհաննեսը արդեն գլխի երեք վիրահատություն էր տարել ՝ մեկը Արցախում,  երկուսը՝ Երևանում։

«Հովհաննեսը առաջին վիրավորումը ստացել է ապրիլի 4-ին, երկրորդը ապրիլի 13-ին գանգուղեղային վիրավորում է եղել: 105 օր հիվանդանոցում ենք եղել: Հովհաննեսի աջ կողմ է թույլ, բայց Աստծո հրաշք է, որ որդիս կողքիս է»,-Henaran.am –ի հետ զրույցում նշել է Հովհաննեսի մայրը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ