18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մանվել Գրիգորյանը` Գրետա մայրիկին

ՀԱՅՈՑ ՄԵԾ ՄԱՅՐԻԿ ԳՐԵՏԱ ՄԱՅՐԻԿԻՆ

Եռասերունդ երկրապահական ընտանիքի մեծ մա՛յր, հայոց մե՛ծ մայրիկ.

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։

Դուք, Գրետա մայրի՛կ, հերոսներ ծնող հայոց հերոսական մայրերի կերպարի մարմնացումն եք, Դուք հայ ազգին Սպարապետ եք նվիրել։ Դուք անձնազոհ, հայրենասեր, պետականամետ, ազգասեր մարդու, հայ ավանդապաշտ մոր օրինակ եք պատանի, երիտասարդ երկրապահների համար։
Շնորհավորելով Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ մաղթում ենք քաջ առողջություն։ Վստահ եղեք, որ Ձեր զավակը՝ մեր Վազգեն Սպարապետն այսօր էլ երկնքից հսկում է բոլորիս անդորրը: Այսօր տասնյակհազարավոր պատանիներ եւ աղջիկներ, որ Երկրապահում հայրենասիրական դաստիարակություն են ստանում, շարունակում են Վազգենի գործը, շարքում, այսինքն, տասնյակհազարավոր վազգեններ կան, նրա գաղափարների կրողներ եւ տարածողներ։ Հավատացած եղեք, որ Ձեր ազգանվիրությունը, հայրենասիրությունն էլ հավերժ գնահատվելու է սերունդների կողմից։

 

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ  ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ
 
 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ