ՀՀ-ում տրանսգենային գյուղատնտեսությամբ զբաղվելու համար ազատ հողակտոր չկա. Դավիթ Պիպոյան
«ՀՀ քարտեզի վրա այլևս որևէ ազատ հողակտար չկա, որի վրա կարելի է զբաղվել տրանսգենային գյուղատնտեսությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը՝ շեշտելով՝ տրանսգենային գյուղատնտեսությամբ կարող են զբաղվել այն երկրները, որոնք ունեն անծայրածիր հողակտորներ։ Հայաստանի պարագայում դա հնարավոր չէ։ Խոսելով գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների մասին՝ […]





































