28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կե՞ղծ, թե՞ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողեր. Սամվել Բաբայանն անտեղյա՞կ է/տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 20-ին շարունակվում է  Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը:

Նշենք, որ այսօրվա դատական նիստում նախատեսված են ամբաստանյալների պաշտպանների ճառերը:

Արդեն հայտնել ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը «Իգլայի» դրվագով իր պաշտպանյալի համար արդարացում պահանջեց:

Կարճ ընդմիջումից հետո պաշտպանը շարունակեց ճառը՝ այս անգամ փողերի լվացման դրվագով: Նշենք, որ Քալաշյանը  դրվագով  պաշտպանում է երեք ամբաստանյալների՝ Անդրանիկ Քոչարյանին, Կարեն Քոչարյանին և Սամվել Բաբայանին;

Պաշտպանը նշում է, որ Սամվել Բաբայանը իր ցուցմունքներում հայտնել է, որ այդ գումարը իրեն պարտք են եղել և ուղարկվել են Ռուսաստանից, սակայն  պետական մեղադրողը պնդում է, որ դրանք հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ են;

«Նախաքննության մարմինը չունի որևէ ապացույց, թե այդ թղթադրամները ե՞րբ են հափշտակվել, որտեղից և այդ առիթով կա արդյոք քրեական գործ:  Չի կարելի հստակ ասել, թե ներկոտված թղթադրամները հատուկ հանցավոր  ճանապարհով են ձեռք բերած»,-նշեց Ավետիս Քալաշյանը:

Պաշտպանը հայտնեց, որ փողերի լվացման գործով չեն հարցաքննվել առանցքային նշանակություն ունեցող վկաները՝ Տիգրան Հովհաննիսյանը և Վասիլին:

« Բաբայանը ցանկացել է հետ ստանալ իրեն պարտք գումարը ու չի կասկածել, որ այդ թղթադրամները կարող են ձեռք բերված լինել հանցավոր ճանապարհով: Նա սկզբում կասկածել է, թե փողերը կեղծ են, այդ իսկ պատճառով էլ Կարեն Քոչարյանին խնդրել դրանք տանել բանկ և ստուգել: Որտեղ էլ պարզվել է, որ փողերը կեղծ չեն»,-նշում է Բաբայանի շահերի պաշտպանը:

Քալաշյանը շեշտեց, որ սույն դրվագով բոլոր ամբաստանյալները պնդել են, որ չեն իմացել, թե ինչ հանգամանքներում են ներկոտվել փողերը:

«Երբ հինգ հազար եվրոի պատմությունը ջրի երես բարձրացավ  ու հեռուստատեսությամբ էլ ցույց տվեցին այդ փողերը՝ շրջանառվեց կեղծ փողերի վարկածը:Միայն փորձագիտական եզրակացությունից հետո նախաքննական մարմինը իր աշխատանքները տարավ այն ուղղությամբ, թե հնարավոր է փողերը հափշտակվել են բանկոմատից»,-մանրամասնեց Քալաշյանը:

Քալաշյանը կրկին անգամ պնդեց, որ  թղթադրամների վերաբերյալ օտարերկրյա մարմիններից որևէ ազդակ կամ հարցում չի հայտնաբերվել և այս պայմաններում որքանով է ճիշտ Անդրանիկ, Կարեն Քոչարյաններին և Սամվել Բաբայանին մեղադրել այն բանի մեջ, թե այդ փողերը ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:

«Մեղադրող  կողմը ինպես է պնդում, թե այդ գումարները հանցավոր ճանապարհով են ձեռք բերվել, եթե առ այս պահը պարզված չէ, թե ինչ պատճառով են դրանք կեղտոտվել»,-հարցադրում արեց Ավետիս Քալաշյանը:

Քալաշյանը այս դրվագով ևս իր պաշտպանյալների համար արդարացում պահանջեց:

Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերելու, փոխադրելո և պահելու ,որն է ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիրը:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ