28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Երեւանում նշվել է որակի համաշխարհային օրը

Նոյեմբերի 18-ին Երևանում կայացել է Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ՝ Համազգային վստահության խորհրդի հետ համատեղ։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի որակյալ արտադրանքով աչքի ընկնող և սպառողների վստահությունը վայելող մի շարք կազմակերպություններ։ Հանդիսությանը ներկա էին Հայաստանի պետական մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև արտասահմանյան հյուրեր, մասնավորապես՝ Ռուսաստանի արտադրողների և արդյունաբերողների միության, Ռուսաստանի որակի կազմակերպության, Եվրոպական որակի կազմակերպության ներկայացուցիչները։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի անունից բացման խոսքով  հանդես է եկել նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին, նա նշել է․ «Այսօր ամբողջ աշխարհում մրցունակ տնտեսության զարգացման համար կարևոր նախապայման է որակի ժամանակակից ենթակառուցվածքների առկայությունն ու կիրառումը, ինչը թույլ է տալիս ապահովել արտադրանքի ու ծառայությունների համապատասխանությունը ինչպես առկա պարտադիր պահանջներին, այնպես էլ մրցակցային շուկայի պահանջներին՝ պաշտպանելով սպառողների ու տնտեսավարող սուբյեկտների շահերը և նպաստելով արտադրանքի ու ծառայությունների համապատասխան որակի պահպանմանը»։ Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանում գործուն քայլեր են իրականացվում էլեկտրոնային հավատարմագրման համակարգի ներդրման ուղղությամբ, ինչը կապահովի համապատասխանության գնահատման մարմնինների էլեկտրոնային եղանակով հավատարմագրման իրականացումը, սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների ավտոմատացումը, ինչպես նաև միասնական ռեեստրների վարման աշխատանքները։ Էմիլ Տարասյանը հավելել է, որ աշխատանքներ են իրականացվում նաև չափագիտական էտալոնային բազան արդիականացնելու ուղղությամբ՝ համալրելով չափագիտական լաբորատորիանները, միաջազգային չափանիշներին համապատասխան և հետևելիություն ապահովող, նորագույն էտալոններով։

Միջոցառման ընթացքում  միջազգային և տեղական մասնագետները ելույթ են ունեցել «Հաջողակ բիզնեսի մենեջմենթ» և «Արտադրանքի որակի խնդիրները և որակի կառավարումը» թեմաներով։ Կազմակերպիչների կողմից որակյալ արտադրանք թողարկող տնտեսվարողներին հանձնվել են մրցանականեր։

Որակի համաշխարհային օրն ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է  աշխարհի մի շարք երկրներում։ Այս օրվա հիմնադրման նախաձեռնողը եղել է Որակի եվրոպական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի աջակցությամբ: Որակի համաշխարհային օրը պաշտոնապես նշվում է 1990 թվականից։ Օրվա նպատակն է ընդգծել որակյալ արտադրանքի և ծառայությունների կարևորությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ