23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀ ԱՆ  գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը և «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանը: ԹԵՄԱ՝ Ամանորի տոնական սեղանի խորհուրդ. ի՞նչ կերակրատեսակներով զարդարել տոնական սեղանները. Ամանորի տոնական սեղաններից օգտվելիս ինչպե՞ս զերծ մնալ սննդային և ալկոհոլային թունավորումներից:

«Կեթաս, մարդուդ տենց կասես»․ Երևանի ավագանիում կրքերը թեժանում են

Երեւանի քաղաքապետարանն այսօր  ավագանու նիստի ընթացքում  որոշում կայացրեց բնակարաններ տրամադրել  ազատամարտիկներ Ապրես Հովհաննիսյանին եւ Հրանտ Աղաբեկյանին։ Հովհաննիսյանների 11 հոգանոց ընտանիքն ապրում է 31 քառակուսի մետր տարածք ունեցող բնակարանում: Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը   նշեց՝ Հովհաննիսյանը «բռնազավթիչ իշխանություններից հուշամեդալներ է ստացել, Մարինա Խաչատրյանն էլ հայտարարեց, որ Հովհաննիսյանն հաստատ հանրապետական է: Ազատամարտիկ Հրանտ Աղաբեկյանին բնակարան […]

Թուրք-սիրիական սահմանին անվտանգության պատի շինարարությունն ավարտվում է

Թուրք-սիրիական սահմանի երկայնքով կառուցվող անվտանգության պատի շինարարական աշխատանքները Թուրքիայի Հաթայ նահանգում մոտենում են ավարտին: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Հաթայում վերոնշյալ պատի երկարությունը կազմում է 230կմ և այժմ մնացել է կառուցել վերջին 10կմ-ը: Աղբյուրը նշում է, որ անվտանգության պատի մեջ տեղադրվելու են այսպես կոչված «անվտանգության դռներ», որոնց օգնությամբ հնարավորություն կլինի վիրավոր զինվորներին համապատասխան օգնություն ցուցաբերել, […]

«Որևէ պաշտոնի համար «Ծառուկյան» դաշինքը չի գնալու կոալիցիայի»

«Շատ պարզ է և հստակ. մենք երբևէ չենք խուսափել կառավարման պատասխանատվությունը ստանձնելուց, և խորհրդարանական ընտրությունները հենց հայտ էր՝ կառավարում ստանձնելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, խոսնակ Տիգրան Ուրիխանյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է արձագանքում ՀՀԿ-ի հետ կոապիցիա կազմելու վերաբերյալ լուրերին: «Ավաղ, ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվեց գործող իշխանությանը: Այդուհանդերձ, երբեք չենք խուսափել […]

Ռաիսա Մկրտչյանին բնակարան տրամադրելը վեճի առարկա դարձավ

Այսօր Երևանի ավագանու ընթացքում   Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանն անդրադարձավ Մարինա Խաչատրյանի հայտարարություններին,   ըստ որի՝ Ռաիսա Մկրտչանին բնակարան   նվիրելը արդարացված չէ, քանի որ կան մարդիկ, ովքեր դրա կարիքը շատ ունեն։ Աստղիկ Գևորգյանը նշեց՝ մշակույթը մեր երկրի համար գարևոր երևույթ է, իսկ մշակույթի գործիչների նկատմամբ շնորհակալ վերաբերմունք ցուցաբերեկը բոլորիս պարտքն է։ «Կան մարդիկ, ովքեր […]

Ով է Մխիթարյանի մոտիվացիան

«Իմ երկրպագուները իմ մոտիվացիան են: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, և առհասարակ` հայ ժողովրդին ինձ ցուցաբերած ջերմագույն աջակցության համար»,- իր ֆեյսբուքյան հանրագրում գրառում է արել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն՝ անդրադառնալով նախօրեին կայացած «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին։ «Ինձ համար պատիվ է ստանալ ամենաշատ քվեն Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների […]

«Իրենց պարտականությունը՝ ձենդ կտրի ասելն ա՞…».սանկցիա դատախազի նկատմամբ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ ընդմիջումից հետո  շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) նկատմամբ դատավոր Արթուր Օհանյանը սանկցիա կիրառեց և նրան հեռացրեց դատական նիստերի դահլիճից: «Սասնա ծռեր»-ի անդամ Սերգեյ Կյուրեղյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա դատարանից պահանջեց դահլիճ վերադարձնել Մարտիրոս […]

Իրենք մեզ առաջարկեցին պաշտպանել իրենց կողմից կայացված միանձնյա որոշումը. Ուրիխանյանը՝ «Ելքից»

«Միշտ ասել ենք, որ պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի, հատկապես՝ ընդդիմադիր գործընկերների հետ բանակցել որևէ հարցի շուրջ, և միշտ մեծ հարգանքով ենք վերաբերվել իրենց և այլ գործընկերների որոշումներին և դիրքորոշումներին, բայց իրենք բանակցությունների չգնացին մեզ հետ, իրենք մեզ առաջարկեցին պաշտպանել իրենց կողմից կայացված միանձնյա որոշումը, բնականաբար, մենք այդ հարցի շուրջ քննարկում չենք ունեցել»,-այսօր լրագրողների հետ […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Տեղացած առատ ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված