17 Մայիսի, Saturday, 2025
KFC

«Կեթաս, մարդուդ տենց կասես»․ Երևանի ավագանիում կրքերը թեժանում են

Երեւանի քաղաքապետարանն այսօր  ավագանու նիստի ընթացքում  որոշում կայացրեց բնակարաններ տրամադրել  ազատամարտիկներ Ապրես Հովհաննիսյանին եւ Հրանտ Աղաբեկյանին։

Հովհաննիսյանների 11 հոգանոց ընտանիքն ապրում է 31 քառակուսի մետր տարածք ունեցող բնակարանում:

Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը   նշեց՝ Հովհաննիսյանը «բռնազավթիչ իշխանություններից հուշամեդալներ է ստացել, Մարինա Խաչատրյանն էլ հայտարարեց, որ Հովհաննիսյանն հաստատ հանրապետական է:

Ազատամարտիկ Հրանտ Աղաբեկյանին բնակարան տրամադրելու դեպքում   ևս   «Երկիր ծիրանի» խմբակցության խմբակցությունը  նույնատիպ փաստարկ ներկայացրեց․  «Կոռուպցիոն ռիսկ կա, այս անձը իշխանության արյունոտ եւ կեղտոտ ձեռքերից մեդալ է ստացել»,-հայտարարեց Մարինա Խաչատրյանը:

Սոնա Աղեկյանն իր հերթին շեշտեց՝ հարկավոր  է  հիշել կալանավայրում գտնվող ազատամարտիկներին՝ Սամվել Բաբայանին, Ժիրայար Սեֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին. ապա դիմեց Երևանի ավագանու անդամներին․ «Սթափվե՛ք, Երեւանի ավագանու անդամներ»:

«Հանրապետական» խմբակցության անդամ Հովհաննես Ավանեսյանն անմիջապես արձագանքեց  Սոնա Աղեկյանի կոչին։
«Կեթաս, մարդուդ տենց կասես»,- ասաց  Հովհաննես Ավանեսյանը:  Ընդգծենք՝ ազատամարտիկներին բնակարան տրամադրելու երկու որոշումներն էլ ընդունվեցին, դեմ քվեարկեց միայն «Երկիր Ծիրանին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ