18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ով է Մխիթարյանի մոտիվացիան

«Իմ երկրպագուները իմ մոտիվացիան են: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, և առհասարակ` հայ ժողովրդին ինձ ցուցաբերած ջերմագույն աջակցության համար»,- իր ֆեյսբուքյան հանրագրում գրառում է արել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն՝ անդրադառնալով նախօրեին կայացած «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին։

«Ինձ համար պատիվ է ստանալ ամենաշատ քվեն Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակում: Կշարունակեմ անել ամեն ինչ` հասնելու նորանոր հաջողությունների` ի ուրախություն իմ ազգի»,- գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ 2017 թվականի տարվա լավագույն մարզիկների տասնյակը ձևավորվել է sms և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների 50։50 համադրությամբ: Մարզիկների ընտրության առանցքային սկզբունքներից են մարզիկների մարզական բարձր նվաճումները և Հայաստանի Հանրապետության հանրահռչակման գործում ունեցած ներդրումը:

Նշենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների հետ համատեղ հանրությանը առաջին անգամ հնարավորություն է տրվել մասնակցելու մարզիկների լավագույն տասնյակի ձևավորմանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ