28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրք-սիրիական սահմանին անվտանգության պատի շինարարությունն ավարտվում է

Թուրք-սիրիական սահմանի երկայնքով կառուցվող անվտանգության պատի շինարարական աշխատանքները Թուրքիայի Հաթայ նահանգում մոտենում են ավարտին: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Հաթայում վերոնշյալ պատի երկարությունը կազմում է 230կմ և այժմ մնացել է կառուցել վերջին 10կմ-ը:

Աղբյուրը նշում է, որ անվտանգության պատի մեջ տեղադրվելու են այսպես կոչված «անվտանգության դռներ», որոնց օգնությամբ հնարավորություն կլինի վիրավոր զինվորներին համապատասխան օգնություն ցուցաբերել, ինչպես նաև վերոնշյալ դռները կնպաստեն հումանիտար օգնության տրամադրմանը:

Անվտանգության պատի կառուցումը միտում ունi կանխելու ահաբեկիչների ներթափանցումը Թուրքիայի տարածք:

Հիշեցնենք, որ թուրքական կողմը նախաձեռնել էր պատ կառուցել Սիրիայի հետ սահմանի երկայնքով: 2017թ. ապրիլի դրությամբ կառուցապատվել էր Հաթայից մինչև Շըրնաք ձգվող 911 կմ սահմանի ավելի քան 556 կմ հատվածը: 3 Մետր բարձրություն, 2 մետր լայնք և 7 տոննա կշիռ ունեցող յուրաքանչյուր բլոկի վրա նաև 60սմ երկարությամբ սուր շեղբով երկաթյա ելուստներ կան, իսկ անհրաժեշտության դեպքում այդ բլոկներից յուրաքանչյուրը հնարավոր կլինի տեղահանել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ