Ըստ հաղորդումների` ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ: Այսպես, Արարատի մարզի բնակիչ Ա. Հ.-ն հաղորդում է տվել, որ իր համագյուղացուց գույք գողանալու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ ոստիկաններից մեկն իրեն համոզել է խոստովանել, որ ինքն է կատարել իրականում չկատարած […]





































