01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գարո Փայլանը Պոլսի պատրիարքի ընտրության հարցով դիմել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Գարո Փայլանը Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին Պոլսո պատրիարքարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարց է ուղղել: Փայլանը Սոյլուին հասցեագրած իր հարցադրման մեջ մանրամասնորեն նկարագրել է պատրիարքարանում ստեղծված իրավիճակը, շեշտելով, որ այն դեպքում, երբ հայ համայնքը ցանկանում է նոր պատրիարք ընտրել, պետության միջամտությունը այս ընտրությանը […]

30 տարվա ընթացում Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել. ԱԳՆ

«Երկրի ներսում և միջազգային հարթակներում հետևողական և նպատակային աշխատանքով ենք Ադրբեջանին պարտադրելու խաղաղություն»,-այսօր «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարք Քոչարյանը: Նա հավելեց, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայատյացության քաղաքականությունը, և քանի դեռ դա այդպես է, Հարավկովկասյան տարածաշրջանում վտանգված են կայունությունը, խաղաղությունն ու անվտանգությունը, դա գիտի նաև միջազգային […]

Առողջական խնդիրներով բանակ է տարվել. ՀՔԱՎ

Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը առողջական խնդիրներով զինված ուժեր զորակոչվելուց 5 ամիս անց՝ 2018 թ. հունվարին, վաղաժամ զորացրվել է: Նախկինում 2 անգամ բուժման նպատակով «Նևրոզանման վիճակ» եւ «Ասթենո-նևրոտիկ վիճակ» ախտորոշումներով տարկետում ստացած Ա. Մ.-ին 2017 թ.-ի հունիսի 14-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը (ԿԲՀ) զինվորական ծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչել: Իսկ 2017 թ․ հուլիսի 26-ին զորակոչվելիս հենց հանրապետական հավաքակայանում […]

Փհենչհան 2018, հայ դահուկորդ Աշոտ Կարապետյանը 42-րդն է

Փհենչհանում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր տեղի ունեցավ հատուկ ոլորավայրէջքի մրցումը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի վերջին ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը։ Երկու փորձի արդյունքում Կարապետյանը գրավեց 42-րդ տեղը 107 մարզիկներից։  Այս մրցաձեւում օլիմպիական չեմպիոն դարձավ շվեդ Անդրե Մյուրերը, որը գրանցեց 1.38,99 արդյունք։ Շվեյցարացի Ռամոն Ցոյհոնզերը գրավեց երկրորդ տեղը (+0,34), իսկ Ավստրիան ներկայացնող Միկայել Մատը (+0,67) դարձավ բրոնզե մեդալակիր։

Մեզ սկսեցին գազանաբար ծեծել, մեզ ուզում էին պատուհանից գցել. սումգաիթյան ջարդի ականատես

Սումգաիթյան ջարդերը վերապրած Կարինե Մեջլումյանն այսօր այս թեմայով խորհրդարանական լսումներին պատմեց, թե ինչպես են եղել իրադարձությունները սրանից 30 տարի առաջ, և ինչպես է իր ընտանիքը փրկվել: Նա նշեց, որ խորհրդային Ադրբեջանի Սումգաիթ քաղաքում հայերի ցեղասպանություն տեղի ունեցավ: Տիկին Կարինեն պատմում է՝ փետրվարի 28-ին ինքն իր բնակարանում էր, երեկոյան պատշգամբից նայել է, տեսել հանրահավաքի հազարով մասնակիցներին, […]

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ անցկացվեց ԵԺԿ երիտասարդական կազմակերպության համաժողովը

Փետրվարի 15-75-ը Միլանում կայացավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպության (YEPP) համաժողովը։ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը համաժողովին ներկայացնում էին Լիլիթ Բեգլարյանը և Արուսյակ Պողոսյանը։ Համաժողովի պատվիրակները քննարկել են Եվրոպայի թվային փոխակերպման մարտահրավերները, այցելել Իտալիայի ամենախոշոր մեդիահոլդինգներից մեկը, ինրպես նաև ՏՏ տարատեսակ ընկերություններ՝ տեղում քննարկելու թվային դարաշրջանի հնարավորությունները և հեռանկարները քաղաքականության մեջ։

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լիբանանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի և Լիբանանի նախագահների հանդիպումը նեղ կազմով: «Հարգելի՛ պարոն նախագահ, ես մեծ ջերմությամբ և սիրով ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Մեզ համար մեծ ուրախություն և պատիվ է հյուրընկալել բարեկամ Լիբանանի նախագահին Հայաստանում, […]

Վարչական վերաքննիչ դատարանները ծանրաբեռնված են. վարչապետը արձանագրում է

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ վարչական գործերով ներկայացվող բողոքներին: «2017 թվականի նոյեմբերի 9-ին անդրադարձ ենք կատարել վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացման եւ վարչական դատարանների բեռնաթափման հարցին: Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել են իրավական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են նշված հարցերի կարգավորմանը»,-նշեց վարչապետը: Վարչապետի նկատեց, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված