15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Սպիտակի և Կապանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սպիտակի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 40-60 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Երկու ուշագրավ հանդիպում. «Ժամանակ»

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին անցնող օրերի ընթացքում տրված բազմաթիվ հարցերի շրջանակից դուրս է մնացել թերևս ամենակարևորն ու առանցքայինը՝ արդյոք ինչ է նա մտածում Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին: Կասկածից վեր է, որ մի բան է նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Սերժ Սարգսյանի պարագայում, մեկ այլ բան է այլ վարչապետի պարագայում: Իհարկե, խոսքը միայն Արմեն Սարգսյանի մասին […]

Կրիտիկականի սիրահարը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ղարաբաղ կատարած այցն ամենևին էլ պատահական չէր: Քոչարյանը ինֆորմացված է, որ Ղարաբաղի իշխանական վերնախավում ևս լուռ դժգոհություն կա նախագահ Սերժ Սարգսյանից: Քոչարյանը համոզված է, որ այդ դժգոհությունը մի պահի կարող է այնպիսի կրիտիկական դրսևորում ստանալ, որը իրեն կրկին կբերի իշխանության: Ի վերջո, այսօրվա […]

Lուրջ ու թեժ զարգացումներ են սպասվում՝ ընդհուպ մինչև դատական ատյաններում. «Հայկական ժամանակ»

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող ուղևորափոխադրում իրականացնող «Լիգա» ընկերությունը մրցակցությունից դուրս է թողել «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությանը: Երկու ընկերությունն էլ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հայտարարած մրցույթներին մասնակցել են տարիներ առաջ, հաղթող են ճանաչվել և հանդիսանում են Երևան-Արտաշատ երթուղու շահագործողները: Առաջինը սպասարկում է «452» համարի երթուղին, երկրորդը՝ «451» համարը: Ինչպե՞ս է […]

Թուրքիան և Իրանը Սիրիայում կարող են առճակատման գնալ

«Washington Post»-ի սյունակագիր Իսհաան Թարուրը հոդված է հրապարակել  «Սիրիայում Թուրքիան և Իրանը կարող են առճակատման գնալ» վերնագրով: Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ սյունակագիրը նշում է, որ Աֆրինի շուրջ ստեղծված իրավիճակն ավելի մեծ խառնաշփոթ է ստեղծում առանց այդ էլ քաոսային սիրիական ճգնաժամում։ Կանխատեսվում է, որ Սիրիայում մղվող մարտերի ընթացքում իրար հետ կարող են բախվել տարածաշրջանային մի շարք […]

Գյումրին շուտով կունենա եզակի ու շքեզ համերգասրահ

Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի 20-ամյակի հանդիսավոր միջոցառման ժամանակ ազգությամբ հայ , ՌԴ հռչակավոր վիրտուոզ երաժիշտ Միխայիլ Սիմոնյանը խոստացավ, որ Գյումրին ունենալու շքեղ դահլիճ: Նշենք, որ նա մասնակցել է «Վերածնունդ» երիտասարդ կատարողների միջազգային փառատոնին, ու տեսնելով, թե ինչ պայմաններում են անցկացվում մրցութային փուլերը, որոշել է գտնել հովանավորներ: Ու արդեն դա իրականություն է դարձել: Կվերականգնվի Գյումրիի Սևյանի անվան […]

Դրանք ոչ ադեկվատ, իրականությունից կտրված ելույթներ են. Շարմազանով

«Թուրքիայի նախագահի ելույթները մի բան են հիշեցնում` ոնց որ Հիտլերը մեղադրի հրեաներին ֆաշիստներին կոտորելու մեջ»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն`անդրադառնալով Էրդողանի`Խոջալուի մասին հայտարարություններին: «Դրանք ոչ ադեկվատ, իրականությունից կտրված ելույթներ են»,-ասաց նա: Շարմազանովը հիշեց Մութալիբովին, ով ասել էր, որ Խոջալուի ողբերգության հետ հայերը կապ չունեն: «Դա ադրբեջանական […]

«Հարցը բումերանգի նման գնաց ադրբեջանական ղեկավարության մոտ»

«Հանրապետական» կուսակցության ԳՄ-ն քննարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի Մյունխեն ու կոնֆերանսի ժամանակ նրա ունեցած ելույթին, որտեղ հստակ ազդակներ են հղվել: Նիստից հետո այս մասին լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա առանձնացրեց նախագահի ելույթի կարևորագույն մեսիջները: «Առաջինը, որ Հայաստանը տարածաշրջանային խաղաղության ջատագով է, մենք դեմ ենք բաժանարար գծերին: Երկրորդը՝ ՀՀ-ն կողմնակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված