15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը

Փետրվարի 21-ին, 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարությունը։ Էդուարդ Սադոյանը1968-1971 թվականներին որպես ազատ ունկնդիր, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում հաճախել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Բալասանյանի ստեղծագործական դասերին։ 1976 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ Ալեքսանդր Հարությունյանի դասարանը։ 1979 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միությանանդամ է։ Հեղինակել է օպերաներ, բալետներ, սիմֆոնիաներ, կոնցերտ, […]

Արմեն Սարգսյանը Վիեննայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից  ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր  դեսպան Արմեն Սարգսյանն արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում փետրվարի 20-ին  Վիեննայի Սբ. Հռիփսիմե եկեղեցու սրահում հանդիպում է ունեցել  ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարների եւ անհատների հետ: Հանդիպման սկզբում Արմեն Սարգսյանը ներկայացրել է  ընտրվելու դեպքում իր հիմնական անելիքներն ու Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը։ […]

Է. Նալբանդյանն ու Մոգերինին անդրադարձել են

Փետրվարի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Ողջունելով Հայաստանի արտաքին գործերի նախարարին` Եվրամիության բարձր ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին Հայաստանի դրական ներգրավվածության համար։ Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին գոհունակություն են հայտնել ՀՀ-ԵՄ բարձր […]

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը  հանդիպել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարներինախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ` ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկախնդիրներն ու դրանց լուծման ուղիները քննարկելու նպատակով: «Ոռոգման համակարգի խնդիրները քննարկելու համար առաջարկում եմ պարբերաբար  կազմակերպել նման հանդիպումներ, որպեսզի տեսնենք, թե ելնելով եղանակային պայմաններից` ոռոգման կազմակերպման առումով  ինչ խնդիրներ կան և համատեղ քննարկենք դրանց լուծման ուղիները»–նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Ոռոգման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով նախարարն առաջարկել է, որպեսզի ՀՀ գյուղատնտեսության և Ջրպետկոմի մարզային կառույցները ևս ակտիվորեն […]

Ոստիկանը չարաշահել է պաշտոնեական դիրքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ Մ. Ս.-ի հաղորդման հիման: Այսպես, համաձայն քրեական գործի նյութերի, Դ. Ա.-ն իրացնելու նպատակով խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոց է ձեռք բերել, ապա, 27.04.2009թ.-ին այն տեղադրելով տորթի մեջ, ցանկացել է առաքել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին, սակայն […]

Հոսպիտալում ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել

Փետրվարի 12-ին զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Նշվում է, որ զինծառայողը մահացել է հոսպիտալում: Նա եղել է արձակուրդում, ինչից հետո վերադարձել է Իջևանի զորամաս, վատացել է, իսկ մահն արձանագրվել է հոսպիտալում։ Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են։

Էրդողանը խոստովանում է, որ Թուրքիան… Օսմանյան կայսրության «շարունակությունն» է

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Տասնամյակներ շարունակ թուրք պաշտոնյաները հերքել են Հայոց ցեղասպանության իրողությունը: Սակայն, վերջին տարիներին որոշ թուրքեր արդարանում էին, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը պատասխանատու չէ Հայոց ցեղասպանության համար, քանի որ այն իրականացվել է ներկայումս գոյություն չունեցող Օսմանյան կայսրության կողմից:   Հարցն այս պատճառաբանությամբ այլևս չի դրվում, թե […]

Դեսպան Մինասյանը Բուխարեստում մասնակցել է ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի խորհրդակցությանը

Փետրվարի 20-ին Ռումինիայում Լիբանանի դեսպանի կեցավայրում տեղի ունեցավ ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի (GADIF) խորհրդակցություն, որին մասնակցում էր Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Ֆրանկոֆոնիայի օրվա միջոցառումները, ինչպես նաև այս հոկտեմբերին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու զուգահեռ միջոցառումները: Դեսպան Մինասյանը նաև առանձնազրույց ունեցավ GADIF-ի նախագահ, Ռումինիայում Լիբանանի դեսպան Ռանա […]

Վարչապետը կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ կառավարությունում  կայացած խորհրդակցությանը քննարկվել են կառուցապատման թույլտվության ընթացակարգերի պարզեցմանն ու շինարարության ոլորտի զարգացմանը  վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են կառուցապատող և շինարարարական ընկերությունների և  համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է շինարարության ոլորտի զարգացումը ու նման պարբերական հանդիպումների ձևաչափով պատրաստ է քննարկել առկա խնդիրների լուծմանը և բիզնես ծրագրերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված