15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շարմազանովն առաջարկում է բուհում 3 առարկա դարձնել պարտադիր քննական (տեսանյութ)

Բուհական կրթության հիմնախնդիրները մեր պետության կարևորագույն խնդիրներից են: Այս մասին այսօր «Բարձրագույն կրթության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ շատ մտահոգություններ ունի, որոնք քննարկել են նախարարի, դասախոսների, այլ պատգամավորների հետ: Սակայն այլ մտահոգություն նա բարձրաձայնեց. «Բոլորիս համար պետք է հաստակ պարզ լինի, որ անկախ պետականության […]

Հայոց ցեղասպանության մասին նախագծերը Նիդերլանդների խորհրդարանում քվեարկության կդրվեն փետրվարի 22-ին

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատում (Tweede Kamer) այս հինգշաբթի (փետրվարի 22) օրը քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ շրջանառության մեջ դրված 2 օրինագծերը: «Քրիստոնեական Միություն» կուսակցությունը անդամ Ջոել Ֆորդևինդ ներկայացրած նախագծերից առաջինը ավելի կոնկրետ ձևակերպումներով վերահաստատում է 2004 թվականին Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը: 2-րդ նախագիծը նախատեսում է նախարարի մակարդակով Նիդերլանդների մասնակցությունը ամեն տարի […]

Նախարարը զեկուցել է

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Նախագահից ստացած հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները, դրանց արդյունքները և նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը: Նախարար Կարայանը զեկուցել է, որ 2017 թվականին ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25.2 տոկոս աճ: Արտաքին շուկաներ մուտքը հայրենական արտադրողների և գործարարների […]

«Աթեշյան Սրբազանի ձեռամբ պոլսահայերը ահաբեկված են»/տեսանյութ/

«Կոստանդինապոլսում կան մարդիկ, ովքեր ապրում են աշխարհիկ կյանքով և դրսևորվում են, որպես բիզնեսմեններ: Բայց պոլսահայերը միշտ ներկայացել են պատրիարքարանով»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պոլսահայ երգիչ Պողոս Եղիազարը: Պոլսահայ մտավորականը նշում է, որ գործարար Պետրոս Շիրինօղլուն իրեն ներկայացնում է պոլսահայերի աշխարհիկ առաջնորդ, սակայն այդպիսի բան լինել չի կարող: Պողոս Եղիազարը նշում է, որ պոլսահայերը ցանկանում […]

70-ամյա տղամարդ է բերման ենթարկվել ոստիկանություն՝ մացառախոզ որսալու կասկածանքով (տեսանյութ, լուսանկարներ)

Փետրվարի 17-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ապօրինի որս կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Աշոտ Ղևոնդյանին։  Իջևանի բնակիչ 70-ամյա Ղևոնդյանի մեքենայում հայտնաբերվել է մորթված մացառախոզ, ինչպես և 16 մմ տրամաչափի փամփուշտներ կրակող, գործարանային համարով որսորդական ողորկափող հրացան, փամփշտատուփ՝ 16 փամփուշտով, դանակ ու սղոց։  Պարզվել է, որ հրացանն ապօրինի է։  Աշոտ Ղևոնդյանը ոստիկաններին հայտնել է, որ մացառախոզը […]

«Մի հաչա, թուրք».դատախազը՝ ապարանցի Պավլիկին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Այսօրվա նիստում հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու ժամանակա Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) նշեց. «Ես պաշտպան ունեմ, փառք Աստծու, Արայիկներս, Մուշեղս, մենք մերոնցով էլի։ Եթե ձեզ համար պարտադիր պայման է, որ հանրային պաշտպան ունենանք, ապա, ներեցեք, բայց մեզ պարտադիր մի հատ […]

Մենք պետք է ճկուն լինենք. Բրյուսովի ռեկտոր (տեսանյութ)

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանն այսօր խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձավ «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքին: Մանրամասները՝ տեսանյութում:

Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում

Փետրվարի 21-ին, ժամը 00:35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մեկ հարկանի տան առաստաղը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:14-ին, մարվել՝ 02:50-ին: Այրվել է առաստաղից մոտ 15 քմ հատված:

Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք (լուսանկարներ)

Փետրվարի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել։ Օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Արդյունքում ոստիկանություն են բերման ենթարկվել երեք օտարերկրացի։  Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել: Հայտնաբերվել են մետանֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված